Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Май
2017

Հայ-թուրքական հարաբերությունները կկարգավորվեն միայն այն ժամանակ, երբ Թուրքիան ճանաչի Ցեղասպանությունը. Վիգեն Չեթերյան

0

Հայ-թուրքական հարաբերությունները կկարգավորվեն միայն այն ժամանակ, երբ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, այլապես երկու երկրների հարաբերությունները մնալու են սառեցված:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ժնևի համալսարանի և Ժնևում Վեբստեր համալսարանի միջազգային հարաբերությունների դասախոս, միջազգային փորձագետ Վիգեն Չեթերյանը:

«Թուրքիան Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանի հետ հարաբերությունները չկարգավորեց Ցեղասպանության պատճառով: Թուրքիան երեք խնդիր ունի Հայաստանի հետ: Առաջին երկուսը պատմական են. առաջինը, որ Հայաստանը չպահանջի Ցեղասպանության միջազգային ճանաչումը, իսկ երկրորդը սահմանների ճանաչումն էր: Այստեղ խնդիր կար, որպեսզի Հայաստանը չունենար հողային պահանջ Թուրքիայից: Այս երկու խնդիրներն ուղիղ կերպով կապված են Ցեղասպանության հետ, իսկ Թուրքիայի երրորդ պահանջը շատ ավելի ուշ է եղել՝ 1992-ի պահանջ է, որը պայմանավորված է Ղարաբաղի հակամարտությամբ: Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների հիմնական  խնդիրը 1915 թվականի Ցեղասպանությունն է»,- ասաց Չեթերյանը:

Դիտարկմանը, թե Խորհրդային տարիներին ևս հայ-թուրքական հարաբերությունները կատարյալ չէին այդ թվականի համեմատ, Չեթերյանն ասաց, որ խորհրդային տարիներին Հայաստանը չի ընկալվել որպես անկախ միավորում:

«Հայաստանի անկախությունից առաջ հայկական սփյուռքն իր միջոցներով  փորձեց պայքարել, բայց այդ ժամանակ ամբողջ աշխարհը պատրաստ չէր լսել հայերին: Ցեղասպանության մասին աշխարհը լսեց 1965-ին, երբ ցույցեր տեղի ունեցան Հայաստանում, ինչի արդյունքում էլ 50-րդ տարելիցի կապակցությամբ կառուցվեց Ծիծեռնակաբերդը, իսկ հետո սկսվեց ճանաչման փուլը»,-ասաց միջազգային փորձագետը:

Հարցին, թե հայաստանյան արտաքին դիվանագիտությունը օգտագործո՞ւմ է իր ողջ պոտենցիալը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար և բավարա՞ր պահանջատեր է ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում, Չեթերյանը պատասխանեց, որ անկախության տարիների սկզբին հայկական դիվանագիտությունը հակասական է եղել:

«Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք հույսեր կային, որ հայ-թուրքական հարաբերությունները սրությամբ պետք է կարգավորվեն, հետո Հայաստանը հայտնեց իր պատրաստակամությունը առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու մասին: Ի վերջո, հիմնական հարցը Թուրքիայի ներքին քաղաքական հարաբերությունների զարգացումն է, երբ Թուրքիան զարգանա ժողովրդավարության ուղով, այն ժամանակ հայկական հարցը կլինի Թուրքիայի օրակարգում, իսկ երբ  փակ դռների քաղաքականություն է վարում, այդ հարցը չի լուծվի»:

Վիգեն Չեթերյանը հավելեց, որ միևնույն է, մի օր Թուրքիան բացելու է իր փակ դռները և Ցեղասպանությունը ճանաչվելու է:

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин прибыл в Китай с рабочим визитом


Спорт в России и мире
Москва

Российские флаги снова вывесили на матче Евро-2024 между Англией и Сербией


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Анастасия Мыскина

Овечкин, Яковлев, Фридзон и Мыскина сыграли в падел-теннис в Турции: «Победила дружба»


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Сергунина сообщила о запуске онлайн-проекта об истории цифровизации Москвы





Путин в России и мире
Москва

ЯНДЕКС, АЛЕКСАНДР ПУШКИН, АНАТОЛИЙ ГОЛОД И "СВЯТОЙ ЛЕНИН" ВЕДУТ СЛЕДСТВИЕ ВЕКА! ВАЖНЫЕ СЕРЬЁЗНЫЕ ДАННЫЕ.


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Бато Багдаев

В столице Бурятии в городе Улан-Удэ в театре кукол «Ульгэр» 14-16 июня пройдут «Волшебные выходные»! - Театр и Цирк, Культура и Концерт, Россия и Дети



Москва

Глава Минобороны РФ посетил Центр управления Сухопутных войск России

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net