Մոսկովյան դատարանը Ֆրիսկեի ընտանիքին պարտավորեցրել է 21 մլն ռուբլի վճարել «Ռուսֆոնդին»
Մոսկովյան դատարանը վճռել է 2015-ին կյանքից հեռացած երգչուհի Ժաննա Ֆրիսկեի ընտանիքից ետ ստանալ 21.6 մլն ռուբլին:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, այս որոշմամբ դատարանը բավարարել է «Ռուսֆոնդ» բարեգործական կամզակերպության հայցը, որն էլ գումար էր հավաքել քաղցկեղով հիվանդ երգչուհու բուժման համար:
Դատարանը որպես պատասխանող կողմ գործին ներգրավել է Ֆրիսկեի ծնողներին և անչափահաս որդուն` Պլատոնին, որի պաշտոնական ներկայացուցիչը հանդիսանում է վերջինիս հայրը` Դմիտրի Շեպելևը:
Հայցը դատարան ներկայացվել էր 2017-ի հունվարին` պահանջելով հաշվետություն ներկայացնել ավելի քան 25 մլն ռուբլու ծախսման վերաբերյալ, որը հավաքվել էր Ֆրիսկեի բուժման համար: