Հնդկաստանում իրականացվել է արգանդի առաջին փոխպատվաստումը. մայրը դարձել է դստեր դոնորը
Հնդկաստանում իրականացվել է արգանդի փոխպատվաստման առաջին վիրահատությունը:
The Independent-ի հաղորդմամբ` 43-ամյա հնդկուհին արգանդի դոնոր է դարձել իր 21-ամյա դստեր համար, որը լույս աշխարհ է եկել առանց արգանդի:
Նշվում է, որ նման վիրահատություն հաջող իրականացվել է ընդամենը 5 անգամ, բոլորն էլ Շվեդիայում` մեկ թիմի կողմից:
Յուրաքանչյուր 5000 կանանցի մեկը ծնվում է առանց արգանդի, ինչը հայտնի է որպես Մայեր-Ռոկիտանսկի-Կյուստեր-Հաուզերի համաշխատանիշ: Առանց փոխպատվաստման այդ կանայք չեն կարող երեխա լույս աշխարհ բերել:
Արգանդի փոխպատվաստում իրականացրած կանայք կարող են հղիանալ միայն արտամարմնական բեղմնավորմամբ, որը կազմում է փոխպատվաստման վիրահատության մի մասը: