Հայտնի են ՉԼ-ի խմբային փուլի 16 մասնակիցները
Մայիսի 19-ի դրությամբ հայտնի են Չեմպիոնների լիգայի հաջորդ մրցաշարին մասնակցող 16 թիմերի անունները:
Վերջինը խմբային փուլի ուղեգիր է նվաճել «Անդերլեխտը», որը մայիսի 18-ին դարձել է Բելգիայի չեմպիոն: Իսպանիայում ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի ուղեգիր են նվաճել «Մադրիդի «Ռեալը» և «Աթլետիկոն», ինչպես նաև կատալոնական «Բարսելոնան», Գերմանիայում` «Բավարիան» և «Լայպցիգը», Անգլիայում` «Չելսին» և «Տոտենհեմը», Պորտուգալիայում` «Բենֆիկան» և «Պորտուն», իսկ Ֆրանսիայում` «Մոնակոն» և ՊՍԺ-ն:
Բացի այդ, 5 երկրներում մեկական ուղեգիր են ապահովել հոլանդական «Ֆեյենորդը», ռուսական «Սպարտակը», ուկրաինական «Շախտյորը», բելգիական «Անդերլեխտը» և շվեյցարական «Բազելը»: