Երևանի ամպրոպը կարող էր պտտահողմի վերածվել, լավ պրծանք. Գագիկ Սուրենյան
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուք սոցիալական ցանցում գրառում է կատարել, անդրադառնալով Երևանում քիչ առաջ տեղի ունեցած ամպրոպին:
Գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Երևանի ամպրոպը: Ամպի հիմքը 2000մ, գագաթը 16000մ բարձրության վրա, ամպի գագաթին ջերմաստիճանը -55 աստիճան, ուղղահայաց հզորությունը 14000մ : Մի փոքր էլ զարգացում և պտտահողմի ձևավորումը պատրաստ էր, լավ պրծանք....»: