Հունաստանի խորհրդարանը կողմ է քվեարկել նոր տնտեսական միջոցառումներին
Հունաստանի խորհրդարանը Եվրախմբի հետ մայիսի 22-ի հանդիպման նախօրեին քվեարկել է հանուն նոր խիստ տնտեսական միջոցառումների, որոնց ընդունումը պահանջում էին միջազգային վարկատուները հունական բարեփոխումների ծրագրի դրական գնահատման համար:
Օրենքն ընդունվել է իշխող կոալիցիայի ձայների շնորհիվ: Անհրաժեշտ 151 «կողմ» ձայներից SYRIZA և «Անկախ հույներ» կոալիցիայի 153 պատգամավոր կողմ են քվեարկել օրինագծին: Ընդհանուր հաշվով հունական խորհրդարանում 300 պատգամավոր կա:
Ընդդիմությունը դեմ է արտահայտվել օրենքին՝ աջակցելով միայն մի հոդվածի: