Մերկելի կուսակցությունը հաղթում է Գերմանիայի արևմուտքում անցկացվող խորհրդարանի ընտրություններում
Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցությունը, որը ղեկավարում է կանցլեր Անգելա Մերկելը, Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա դաշնային հողի խորհրդարանի ընտրություններում ստացել է ձայների 34.5 տոկոսը:
Սոցիալ Դեմոկրատական կուսակցությունն ստացել է ձայների 30.5 տոկոսը: Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, այսպիսին են առաջին էքզիթ փոլի արդյունքները, որոնք հաղորդվել են տեղի հեռուստատեսությամբ:
Նշվում է, որ այս ցուցանիշները վատագույնն են այդ տարածաշրջանում անցկացված ընտրությունների պատմության մեջ:
Նախնական տվյալներով` երրորդ տեղում է Ազատ դեմոկրատական կուսակցությունը` ձայների 12 տոկոսով: Խորհրդարան է անցնում նաև «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը` ստանալով ձայների 7.5 տոկոսը: