Եմենում խոլերայի բռկնումից ավելի քան 100 մարդ է մահացել
Եմենում խոլերայի համաճարակի բռնկման հետևանքով ապրիլի վերջից մինչ օրս 115 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է Agence France Presse-ը` մեջբերելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղրդագրությունը:
«Մենք բախվել ենք խոլերայի լրջագույն բռնկաման», - հայտարարել է կոմիտեի օպերատիվ գործողությունների տնօրեն Դոմինիկ Շթիլհարթը Եմենի մայրաքաղաք Սանայում կայացած ասուլիսի ժամանակ:
Մեջբերելով երկրի առողջապահության նախարարության հաղորդած տվյալները` Շթիլհարթը նշել է, որ ապրիլի 27-ից մայիսի 13-ն ընկած ժամանակահատվածում խոլերայից 115 մարդ է մահացել: Նրա խոսքով` Եմենի նահանգներից 14-ում ավելի քան 8500 մարդու մոտ խոլերայի ախտանշաններ են նկատվել, մինչդեռ անցյալ շաբաթվա տվյալներով` 10 նահանգում 2300 դեպք էր գրանցվել:
Մասնագետը նշել է, որ հիվանդանոցները լեփ-լեցուն են խոլերայի ախտանիշերով հիվանդներով: