Ֆեյենորդը դարձավ Հոլանդիայի չեմպիոն
Ռոտերդամի «Ֆեյենորդը» դարձել է Հոլանդիայի չեմպիոն: Ռոտերդամյան թիմին դա հաջողվել է անել 18 տարի անց:
Առաջնության եզրափակիչ տուրում «Ֆեյենորդը» 3:1 հաշվով հաղթել է «Հերակլեսին», իսկ հեթ-տրիկի հեղինակ է դարձել հարձակվող Դիրկ Կյույտը:
Այսպիսով, Ջովանի վան Բրոնկխորստի թիմը մեկ միավորով գերազանցել է Ամստերդամի «Այաքսին»:
Չեմպիոնական այս տիտղոսը 15-րդն է ակումբի պատմության մեջ: