123ru.net
Tert.am (hy)
Май
2017

«Washington Examiner»-ում Ալեքսանդր Մուրինսոնի պատվիրված հոդվածով Ադրբեջանը ոչնչի չի հասնի. Սուրեն Սարգսյան

0

«Washington Examiner»-ում  Ալեքսանդր Մուրինսոնի  հոդվածի շեշտադրումները, թե Ռուսաստանը Հայաստանի հետ նոր դաշինք է պատրաստում, որը կարող է անսպասելի հարված դառնալ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի տարածաշրջանային շահերին, արտահայտում է միմիայն իր մասնավոր կարծիքը, այլ ոչ  Արևմտյան փորձագիտական շրջանակներում  առկա  տեսակետը:

Tert.am –ի հետ զրույցում նման գնահատական տվեց «Թաֆթս» համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի գիտաշխատող, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը՝անդրադառնալով ամերիկյան «Washington Examiner»-ի  հեղինակ Ալեքսանդր Մուրինսոնի «Վերջին 6 ամիսներին ռուսական զինամթերքը հոսում է դեպի Հայաստան» վերնագրով հոդվածին:

«Նման հոդվածներ Ադրբեջանը պարբերաբար ամերիկյան մամուլում պատվիրում է: Դա իրենց խավիարային դիվանագիտության շրջանակներում է: Բայց չեն կարող նման էժան հոդվածներով հասնել լուրջ հաջողության: Մանավանդ, որ մենք այնտեղ ունենք համայնք, որն ուժեղ է»,- ասաց Սուրեն Սարգսյանը:

Անդրադառնալով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որ Հայաստանը և  Ռուսաստանը քննարկելու են Հայաստանի երկրորդ քաղաքում՝ Գյումրիում համատեղ ռազմաարդյունաբերական համալիր ստեղծելու հարցը, հոդվածագիրը նշել էր, թե սա պետք է ահազանգ լինի Վաշինգտոնի համար, քանի որ նշանակում է՝ Ռուսաստանը հաջորդ քայլն է անում իր ռազմական ներկայությունն ավելացնելու և Հայաստանին ՆԱՏՕ-ի դեմ հնարավոր գործողությունների մեկնակետ դարձնելու ուղղությամբ:

Բացի դրանից՝ հոդվածագիրը, ընդգծելով, որ ռուսական 102-րդ ռազմակայանը տեղակայված է Հայաստանի տարածքում և որ 2016-ի նոյեմբերին Հայաստանը միացել է Ռուսաստանի հակաօդային պաշտպանության համակարգին, գրել էր. «Ռուսաստանի և Հայաստանի օրեցօր խորացող ռազմական ալյանսն ուղղակիորեն սպառնում ՆԱՏՕ-ին: Պետդեպի նախկին մամուլի խոսնակ Ադամ Էրելի խոսքով՝ Հարավային Կովկասում ռուսական զինուժի դիրքերի ամրապնդումը վտանգում է ՆԱՏՕ-ի և կառույցի արևմտյան գործընկերների շահերը: Վերջին 6 ամիսներին, քանի որ Սիրիայում ռուսական զինուժի գործողությունները և Մոսկվայի ճնշումը Թուրքիայի վրա ինտենսիվացել են, ռուսական զինամթերքը պարզապես հոսում է դեպի Հայաստան: Արդեն Հայաստանում են Наводчик-2 և Тахион անօդաչու թռչող սարքեր, Ми-24 կործանիչներ և  Искандер-М բալիստիկ հրթիռային համակարգեր»:

Նշենք, որ  հոդվածագիրն առաջարկել էր Հայաստանին օգնություն հատկացնելու որոշումը  բացեիբաց քննադատել, Հայկական հանձնախմբի անդամներին նկատողություն տալ, իսկ  Հայաստանին ֆինանսական աջակցությունը՝ դադարեցնել:

Ամեն դեպքում, չնայած հայամետ կոնգրեսականների՝ 2016-ին  Հայաստանի համար 40 միլիոն դոլարի աջակցություն ստանալու առաջարկին, հաստատվել է միայն 18.4 միլիոն դոլարի աջակցություն:

Սուրեն Սարգսյանը նկատեց, որ, այո, կա կրճատում, բայց ամեն ինչ պետք է դիտել համեմատության մեջ: Այսինքն՝ ողջ աշխարհին տրամադրվող օգնության կրճատումը «Foreign assistance» ծրագրով:

«Այսինքն՝ Միացյալ Նահանգները դրսի համար փող ծախսելու որևէ տրամադրվածություն չունի: Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի աջակցությանը, ապա Թրամփի առաջարկած բյուջեով՝ Ադրբեջանին ցուցաբերվում է 0 օգնություն, Հայաստանի համար ընդամենը կրճատել են: Ճիշտ է՝ 70 տոկոսով»,- հավելեց Սուրեն Սարգսյանը:

Արձանագրելով, որ ԱՄՆ-ը և ՌԴ-ն հետաքրքրված են ԻՊ-ի դեմ պայքարում, Սուրեն Սարգսյանը նշեց, որ այս առումով հակառակը՝ Հայաստանը միայն կարող է օգտակար լինել և ներգրավված լինել Իսլամական պետության դեմ պայքարում: «Մենք միայն կարող ենք օգտակար լինել Վաշինգտոնի և Ռուսաստանի համագործակցությանը, մեր ռազմաբազան նույնպես կարող է օգտակար լինել»,- ասաց քաղաքագետը:






Загрузка...


Губернаторы России
Москва

Сергей Собянин. Главное за день


Спорт в России и мире
Москва

Росгвардия обеспечила правопорядок на футбольном матче «ЦСКА» - «Краснодар» в Москве


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
WTA

Александрова вышла во второй круг турнира WTA в Сеуле


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Жара — только начало: Человечеству предрекли волну катаклизмов, от которой не спастись





Путин в России и мире
Москва

Лавров: Путин пошутил, говоря о поддержке Харрис на выборах президента США


Лукашенко в Беларуси и мире
Минск

Лукашенко заявил о намерении разочаровать международных наблюдателей на выборах




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Трамп и Харрис говорят Зеленскому «может быть»: неопределенность места встречи унизительна для Киева


Навальный в России и мире
Москва

Иван Дроботов: «Молоток — неподходящий инструмент решения политических конфликтов»



Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Лариса Долина

Долину заподозрили в оплате счетов за проданную из-за мошенников квартиру



Москва

Естественный отбор технологий: в Москве пройдет отборочный этап чемпионата «Битва роботов»

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net