Նյու Յորքում աճուրդի կհանվի Ռոքֆելլերների ընտանիքին պատկանած եզակի զմրուխտը
Նյու Յորքում հաջորդ ամիս աճուրդի կհանվի 18.0 կարատանոց զմրուխտը, որը ժամանակին պատկանել է Ռոքֆելլերների հանրահայտ ընտանիքին:
Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, Christie's աճուրդի տունն այն 4-6 մլն դոլար է գնահատում` թանկարժեք քարը դասելով «աճուրդում երբևէ վաճառված ամենագեղեցիկ զմրուխտների շարքը»: Եթե այն վաճառվի բարձր գնահատված արժեքով, ապա մեկ կարատը կարժենա 332 000 դոլար, որը ռեկորդային կլինի աճուրդում վաճառված զմրուխտի համար:
Ներկայիս ռեկորդը պատկանում է 6.5 մլն դոլարով վաճառված 23.46 կարատանոց զմրուխտե և ադամանդե կախազարդին, որը Նյու Յորքում վաճառվել է 2011-ին: Այն կազմել է Էլիզաբեթ Թեյլորին պատկանող Bulgari զմրուխտների հայտնի հավաքածուի մի մասը:
Վաճառքի հանված քարը գնել է Ջոն Դևիսոն Ռոքֆելլեր կրտսերը 1930-ին: Այն պատկանել է վերջինիս կնոջը: