Ընտրակաշառքի մասին մերկապարանոց, սուտ հայտարարություններ են արվում. Էդուարդ Շարմազանով
Ես Նիկոլ Փաշինյանին, Զարուհի Փոստանջյանին, Տարոն Մարգարյանին մաղթում եմ խաղաղ, համերաշխ ու հանդարտ ընտրություն: Մեր քաղաքացիներին էլ կոչ եմ անում ընտրել այն քաղաքական ուժին, որին ցանկանում են վստահել Երևանի կառավարումը: Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա ընդգծեց, որ ընտրողներին ներկայացրել են առաջիկա 5 տարիների ընթացքում իրականացվելիք ծրագրերը:
Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ նաև «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ ՀՀԿ-ի կողմից ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ, նա հիշեցրեց, որ արդեն հայտարարություն տարածել են,ընտրակաշառքի մասին հայտարարություններն ընդամենը մերկապարանոց հայտարարություններ են,կեղծ են և սուտ, անգամ տարածված տեսանյութում չկա ընտրակաշառքի մասին փաստ:
«Ես ինքս առավոտյան խոսել եմ որոշ շտաբերի պետերի հետ, անձամբ ես եմ խնդրել Հրայր Անտոնյանին ընդունել պատգամավոր Նիկոլ Փաշինյանին` հույս ունենալով, որ վերջինս կունենա պատգամավորին հարիր պահվածք` չնայած որ մեր կուսակցության շտաբերում պարտավոր չեն մեր չսպասված հյուրերին դիմավորել»,- ասաց Շարմազանովը:
Էդուարդ Շարմազանովը հերքեց նաև կուսակցության առնչությունը ՀՀԿ-ի օգտին քվեարկելու մասով հրապարկված ցուցակների վերաբերյալ: