Fox News-ի հաղորդավարուհին ռուսերենով է սկսել հաղորդումը` «գոհացնելու պոտենցիալ տերերին» (տեսանյութ)
Ամերիկյան Fox News հեռուստաալիքի հաղորդավարուհի Ջուլի Ռոգինսկին ClapBack ծրագրի հերթական թողարկումն սկսել է ռուսերենով դիմելով հանդիսատեսին` այդպիսով մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Ռուսաստանի հետ ունեցած կապերը:
«Բարի գալուստ ClapBack ծրագրին Ջուլի Ռոգինսկիի հետ, որտեղ մենք պաշտպանում ենք Twitter-ը բոլոր նրանցից, ովքեր մեզ սարսափելի նյութեր են ուղարկում ամեն օր», - ռուսերենով ասել է հաղորդավարուհին:
Այնուհետև Ռոգինսկին, անցնելով անգլերենի, իր գործողությունը մեկնաբանել է «պոտենցիալ տերերին» (այսինքն` Ռուսաստանին) իր ռուսերենի իմացությունը ցուցադրելու ցանկությամբ:
«Երբ նրանք որևէ երկիր են ներխուժում կամ ցանկանում են այն ընդգրկել իրենց ազդեցության տիրույթում, տեղի բնակիչներին ստիպում են ռուսերեն սովորել: Ահա և ես ցանկացա ցույց տալ, որ ամեն ինչ հասկացել եմ», - շեշտել է հաղորդավարուհին:
Տեսանյութը՝այստեղ: