ԿԸՀ-ն մերժեց «Ելք» դաշինքի՝ Երևանի ավագանու ընտրություններին ՀՀԿ-ի մասնակցությունը անվավեր ճանաչելու մասին դիմումը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց «Ելք» դաշինքի երկու դիմումները՝ Երևանի ավագանու ընտրություններին ՀՀԿ մասնակցության գրանցումն անվավեր ճանաչելու վերաբերյալ:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ընթերցեց որոշումը, որում նշվում էր, որ դիմումը փաստարկված չէր, ապացույցներ չկային:
Նա նշեց, որ ԿԸՀ որոշումը կարող է բողոքարկվել Վարչական դատարանում՝ մինչև մայիսի 13-ը ժամը 18։00։
««Ելք» դաշինքի դիմումը ՀՀԿ-ի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու պահանջի մասին հայցով Վարչական դատարան դիմելու մասին մերժել, իսկ ընտրակաշառք բաժանելու հայտարարության մասով դիմումը՝ կից փաստաթղթերով, ուղարկել է Գլխավոր դատախազություն», - պարզաբանեց Տիգրան Մուկուչյան։
Հիշեցնենք, որ ««Ելք»-ը դիմել էր ԿԸՀ՝ Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գրանցումը ուժը կորցրած ճանաչելու հայցով։ Դիմումը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց «Ելք» դաշինքի դիմումը՝ Երևանի ավագանու ընտրություններին Հայաստանի Հանրապետական կուսակցության գրանցումն անվավեր ճանաչելու մասին դիմումը:
«Ելք» դաշինքը երկու դիմում էր ներկայացրել՝ հիմնվում է երեկ «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրողի արձանագրածի վրա: Ըստ այդմ` Հանրապետականի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի շտաբում, ենթադրաբար, ընտրակաշառք է բաժանվում և կան քվեաթերթիկ հիշեցնող տրցակներ: Երկրորդ դիմումով «Ելք»-ը պահանջում էր, որ ԿԸՀ-ն դիմի ոստիկանություն, որպեսզի հնարավոր խախտումները բացառելու համար սահմանվի հերթապահություն ՀՀԿ-ի նախընտրական շտաբերում:
Ավելի վաղ ԿԸՀ արտահերթ նիստի ժամանակ որպես վկա քննվել էր «Հայկական ժամանակ» թերթի լրագրող Աննա Զախարյանը: Տիգրան Մուկուչյանի դիտարկմամբ՝ վկայի ցուցմունքներում չկար ապացույց, որ ՀՀԿ շտաբում հնարավոր ընտրողներին տրամադրվել են քվեաթերթիկներ, որոնք եղել են ԿԸՀ-ի կողմից ՏԸՀ-ներին տրամադրած քվեաթերթիկներից: Տիգրան Մուկուչյան պարզաբանեց, որ քվեաթերթիկները եղել են քարոզչական բնույթի նյութեր: