Մեկնարկեց գնդակային հրաձգության Հայաստանի երիտասարդների առաջնությունը
Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում մեկնարկեց գնդակային հրաձգության Հայաստանի երիտասարդների առաջնությունը,- տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Մրցմանը մասնակցում են 70 հրաձիգներ Երևանից, Գյումրիից և Վանաձորից: Հրաձիգները 10 մ տարածության վրա հանդես կգան օդամղիչ հրացան, օդամղիչ ատրճանակ, վազող թիրախ` նորմալ և խառը վազք մրցաձևերում:
Վաղը` մրցումային առաջին օրը, մարզիկները կպայքարեն օդամղիչ հրացանում և վազող թիրախ` նորմալ վազքում: