Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Май
2017

Ատոմակայանի պլանային նորոգումը չի կարող ազդել էլեկտրաէներգիայի սակագնի և մատակարարման վրա. Վահե Դավթյան

0

 

Հայաստանի ատոմային էլեկտրակայանի պլանային նորոգումը չի կարող ազդել սակագնային հաշվեկշռի և մատակարարման համակարգի վրա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց էներգետիկ ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը: Նրա խոսքով՝ կատարվող աշխատանքների շնորհիվ հնարավորություն է ստեղծվում բարձրացնելու հանրապետության էներգետիկ անվտանգության մակարդակը՝ առնվազն մոտակա 10 տարվա հեռանկարով: «Հայաստանի էներգահամակարգի զգալի մասի շահագործումն այսօր իրականացվում է վարկային միջոցների հաշվին, ինչը ծանր բեռ է երկրի բյուջեի համար, բայց մյուս կողմից, էներգահամակարգի ակտիվ վարկավորումը չի կարող չանդրադառնալ նաև սակագնային քաղաքականության վրա, ինչի պտուղները մենք, կարծում եմ, կսկսենք քաղել 2020 թվականից հետո»,- նշեց Դավթյանը:

- Մայիսի 10-ին Հայաստանի ատոմային էլեկտրակայանը դուրս կբերվի էներգաարտադրության ցանցից՝ հերթական պլանային նորոգման և վերալիցքավորման աշխատանքների իրականացման նպատակով։ Սա կարո՞ղ է անդրադառնալ էլեկտրաէներգիայի մատակարարումների, սակագնի վրա:

- Քանի որ ատոմակայանի կանգառը նախատեսված է էներգաարտադրության ընդհանուր հաշվեկշռում, ապա պլանային նորոգումը չի կարող ազդել սակագնային հաշվեկշռի վրա: Բնականաբար, նման աշխատանքները նախապես են պլանավորվում՝ հաշվի առնելով նաև հարցի սակագնային բաղադրիչը: Տրամաբանական է, որ պլանային նորոգման աշխատանքների ծախսերն արդեն իսկ ներառված են գործող սակագնի մեջ: Միևնույն ժամանակ, աշխատանքները ազդեցություն չեն ունենա նաև մատակարարման համակարգի վրա, քանի որ Հայաստանի էներգահամակարգը ենթադրում է, որ ատոմակայանում նորոգման աշխատանքների իրականացման ժամանակ էլեկտրագեներացման հիմնական բեռն իր վրա է վերցնում ջերմաէներգետիկ կոմպլեքսը, մասնավորապես՝  Հրազդանի և Երևանի ՋԷԿ-երը, որոնք այսօր ծածկում են ընդհանուր պահանջարկի մոտ 40 տոկոսը, մոտ նույնքան էլ ապահովում է ԱԷԿ-ը: Այս մոդելը ամենևին նոր չէ և կիրառվում է 1970-ականներից ի վեր, երբ Հայկական ԱԷԿ-ը շահագործման հանձնվեց: Մի խոսքով, կարիք չկա ընթացիկ պլանային աշխատանքների անցկացման հարցում որևէ հավելյալ տնտեսական ու սոցիալական իմաստներ փնտրել:

- Պլանային աշխատանքներին զուգահեռ, կշարունակվեն նաև ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի իրականացման հետ կապված  միջոցառումները: Ի՞նչ կտա ատոմակայանին այս միջոցառման իրականացումը:

-Ատոմակայանի կյանքի երկարացումը, որն իրականացվում է Ռուսաստանի կողմից տրամադրված 270 մլն դոլար վարկի և 30 մլն դոլար դրամաշնորհի շրջանակներում, նախ և առաջ հնարավորություն է ստեղծում բարձրացնելու հանրապետության էներգետիկ անվտանգության մակարդակը՝ առնվազն մոտակա 10 տարվա հեռանկարով: Ակնհայտ է, որ չնայած որոշ այլընտրանքային միտումներին, որոնք ուղղված են վերաիմաստավորելու Հայաստանի էներգահամակարգում ատոմակայանի դերն ու նշանակությունը, այնուամենայնիվ, ՀԱԷԿ-ը՝ որպես ռազմավարական նշանակության ենթակառուցվածք, շարունակելու է մնալ մեր էներգետիկ անվտանգության գլխավոր երաշխիքը: Եվ այս իմաստով, կարծում եմ, ատոմակայանի կյանքի երկարացումը առանցքային խնդիր է պետության համար:  Այս ամենից ելնելով՝ ակնհայտ է դառնում, որ արդեն որպես մեր էներգետիկ համակարգի գերխնդիր անհրաժեշտ է դիտարկել ատոմակայանի նոր բլոկի կառուցումը, որը կպահանջի շուրջ 5 մլրդ դոլարի ներդրում, եթե որպես բազային սցենար ընտրվի միջին հզորության՝ 600 ՄՎտ բլոկի կառուցումը: Չնայած նրան, որ խնդիրը բավականին ծանր է Հայաստանի տնտեսության համար, այնուամենայնիվ, վերոնշյալ ռուսական վարկն ու դրամաշնորհը հնարավորություն ստեղծեցին Հայաստանի համար ինչ-որ ժամանակով խուսափել էներգետիկ շոկից, որն անպայման ի հայտ կգար ատոմակայանը շահագործումից հանելու ու նոր բլոկի կառուցման համար անհրաժեշտ միջոցների բացակայության պարագայում: Միաժամանակ, պետք է հասկանալ, որ ատոմակայանի կյանքի երկարացումը, ի վերջո,  շարունակությունն է այն տենդենցի, որը գոյացել է մեր էներգահամակարգում: Տենդենցը կայանում է նրանում, որ Հայաստանի էներգահամակարգի զգալի մասի շահագործումն այսօր իրականացվում է վարկային միջոցների հաշվին, ինչը, նախ և առաջ, ծանր բեռ է երկրի բյուջեի համար: Մյուս կողմից, էներգահամակարգի ակտիվ վարկավորումը չի կարող չանդրադառնալ նաև սակագնային քաղաքականության վրա, ինչի պտուղները մենք, կարծում եմ, կսկսենք քաղել 2020 թվականից հետո, եթե մեր էներգաշուկան սկզբունքորեն չբարեփոխվի: Նույն ատոմակայանի կյանքի երկարացման ծրագրի շրջանակներում ստացված վարկավորումը իրականացվում է 3% տարեկան տոկոսադրույքով, ինչը, ըստ որոշ հաշվարկների, արդեն իսկ ազդել է սակագնի վրա մոտ 2,5 դրամի չափով: Ստեղծված իրավիճակում որպես առանցքային խնդիր պետք է դիտարկել էլեկտրաէներգետիկ շուկայի ակտիվացումը երկրի ներսում, ինչը բարդ է արդյունաբերական համակարգի ճգնաժամի պայմաններում գտնվելու, ինչպես նաև դեմոգրաֆիկ խնդիրների հետևանքով: Ակնհայտ է, որ զուգահեռաբար անհրաժեշտ է ակտիվացնել էլեկտրաէներգիայի արտահանումը, ինչը կնպաստի ոլորտի զարգացմանը և, հետևաբար, սակագնային կարգավորմանը: Ներկայումս կառուցվող «Հյուսիս-Հարավ» միջանցքն այս իմաստով որոշ հույսեր է ներշնչում:

- Հաշվի առնելով, որ տարին տեղումնառատ է եղել, չնայած ատոմակայանի աշխատանքի դադարեցմանը, հնարավո՞ր է ՀԷԿ-երի շնորհիվ սակագնի փոփոխություններ լինեն:

-Ինչպես արդեն նշեցի, պլանային աշխատանքները չեն կարող ազդել սակագնային հաշվեկշռի վրա: Ըստ գործող մոդելի՝ այդ աշխատանքների իրականացման ընթացքում պահանջարկը ծածկվում է ջերմաէլեկտրակայանների կողմից: Անգամ եթե ջերմաէլեկտրակայաններին այս պարագայում փոխարինելու գային հիդրակայանները, միևնույն է, սակագների վրա դա որևէ ազդեցություն չէր ունենա, քանի որ ՀԷԿ-երը պետք է գործեին ատոմակայանի հետ պայմանագրի շրջանակներում: Մյուս կողմից, դա կխախտեր գործող էներգետիկ բալանսը: Միաժամանակ, պետք է ընդունենք, որ եթե փոխվի շուկայի տրամաբանությունը, և հիդրոէներգետիկ կոմպլեքսը սկսվի դիտարկվել որպես համակարգ ձևավորող ուղղություն, ապահովելով գեներացման ոչ թե մոտ 20-25%, ինչպես այսօր է անում, այլ, ասենք 40%-ը, ապա, հաշվի առնելով ՀԷԿ-երի արտադրության ցածր ինքնարժեքը, հնարավոր կլիներ խոսել սակագների արմատական փոփոխության մասին: Սակայն այստեղ մենք ևս կբախվեինք որոշ խնդիրների հետ: Եվ դրանցից, թերևս, ամենակարևորն այն է, որ, ինչպես արդեն նշեցի, մեր էներգահամակարգի զգալի մասն աշխատում է վարկերի շնորհիվ, այդ վարկերն անհրաժեշտ է մարել, և, հետևաբար, վարկավորվող էներգետիկ օբյեկտները պետք է ապահովեն բարձր արդյունավետություն: Մյուս կողմից՝ պետք է հաշվի առնել նաև էլեկտրական ցանցերի գործոնը, որի ազդեցությունը սակագների գոյացման վրա շարունակում է շատ մեծ մնալ:

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин оценил объем поддержки создателей импортозамещающей продукции


Спорт в России и мире
Москва

Компания «КЕНГУРУ.ПРО» стала лучшим производителем спортивного оборудования


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Анна Калинская

Калинская выиграла второй матч за день и вышла в финал турнира в Берлине


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Эксперт Ганьшин: вместе с температурой в Москве растет и количество осадков





Путин в России и мире
Москва

"Хинди Руси бхай бхай": Россия и Индия готовят Западу "большой привет"


Лукашенко в Беларуси и мире
Минск

«Все решено»: Лукашенко поблагодарил Лаврова за важное для Белоруссии решение




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

"Начинка — нацизм": Захарова вскрыла истинную суть Киева после слов приспешника Зеленского о Крыме


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Земфира

Фото с вероятным визитом певицы Земфиры в Москве оказалось от 2018 года



Москва

Новый тренд: идем в рабочие

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net