Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Май
2017

Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններին Էմանուել Մակրոնի կուսակցության ցուցակով առաջադրվել է երեք հայ.Արման Ավագյան

0

Ֆրանսիայում հունիսի 16-ին կայանալիք  խորհրդարանական ընտրություններին երեք ֆրանսահայ է մասնակցելու, ինչը, ըստ ֆրանսահայ հասարակական գործիչ Արման Ավագյանի,  բացառիկ երևույթ է:

Երեք թեկնածուներն էլ՝  Պասկալ Շամասյանը, Գիյոմ Գասպարյանը և Դանիել Կազարյանը, Արման Ավագյանի տեղեկացմամբ՝  Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնի կողմից օրերս հիմնադրված «Առաջ Հանրապետություն» քաղաքական ուժի կազմում են հանդես գալու:

«Պասկալ Շամասյանի դեպքում հավանականությունը քիչ է, քանի որ այն ընտրատեղամասը, որտեղ ինքն առաջադրված է, ավանդական աջակողմյան է, այստեղ  Վալերի Բուայեն բարի համբավ ունի»,- ասաց նա՝ նշելով, որ  Գիյոմ Կասպարյանի դեպքում, սակայն ընտրություններում հաղթելու հավանականություն կա, Դանիել Կազարյանի դեպքում ևս շանսեր կան:

Ներկայացնելով թեկնածուներին՝ Արման Ավագյանը նշեց, որ Դանիել Կազարյանը Լիոնի հայաշատ շրջաններից մեկի՝ Դեսինի բնակիչ է, տեղի մշակույթի տան խորհրդի անդամներից է: Գիյոմ Գասպարյանն էլ  տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտից է ու Մակրոնի ղեկավարած «Առաջ» շարժման ակտիվ անդամներից է: Պասկալ Շամասյանը ֆրանսահայ միությունների գլխավոր քարտուղարն է,  որը հրաժարվել է  իր պաշտոնից, որ պահպանի կազմակերպության չեզոքությունը:

Հայ համայնքը, ըստ Արման Ավագյանի, կաջակցի իր ազգակիցներին․ այստեղ միայն խնդիր ունի Պասկալ Շամասյանը․ « Որպես պատգամավորության թեկնածու առաջադրվել է Մարսել քաղաքում, որի թաղամասերից մեկում առաջադրվել է նաև հայերի մեծ բարեկամ Վալերի Բուայեն՝ աջակողմյան Հանրապետական կուսակցությունից: Վալերի Բուայեն մշտապես այս թաղամասում դրել է իր թեկնածությունը և ընտրվել: Տպավորություն է, թե Մակրոնի թիմը ցանկանում է թուլացնել Բուայեին հենց իր ընտրատեղամասում՝ առաջադրելով հայազգի թեկնածուի այն դեպքում, որ Բուայեն հայերի կողմնակիցն է: Ես բարձր եմ գնահատում Բուայեի շանսերը, քանի որ հայերը սիրում են նրան», - ասաց նա:

Արման Ավագյանը նշեց, որ քիչ հավանական է, որ այլ ֆրանսիական քաղաքական ուժեր ևս իրենց ցուցակներում կներառեն հայերի:

Հիշեցնենք, որ «Առաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնը, մայիսի 7-ին հաղթել էր Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում։ Մակրոնն ստացել էր քվեարկությանը մասնակցած քաղաքացիների ձայների 66,06 տոկոսը՝  մեծ առավելությամբ շրջանցելով «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Մարին Լը Պենին, ով ստացել է ձայների 33,94 տոկոսը։

Հայկական ընկերությունները համակարգող խորհուրդը հանդես էր եկել հայտարարությամբ, ըստ որի, նախագահական ընտրությունների երկրորդ փուլում աջակցելու էին Էմանուել Մակրոնին:

 

 

 

 

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Сергей Собянин. Главное за день


Спорт в России и мире
Москва

В Лужниках состоялась церемония открытия Всероссийской Спартакиады Специальной Олимпиады


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
ATP

Теннисисты Медведев и Рублев сохранили позиции в рейтинге ATP


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Российские компании придерживаются собственного подхода в ESG





Путин в России и мире
Москва

Максим Шевченко: в самостоятельность террористов, да ещё и внутри СИЗО, не поверю никогда


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Вольфганг Амадей Моцарт

«12 Шедевров Моцарта» от Amadeus Concerts



Москва

В МФЦ Солнечногорска помогут оформить карту болельщика

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net