SOCAR-ը տարհանել է աշխատակիցներին Գյունեշլի հանքավայրում` գազի արտահոսքի պատճառով
Ադրբեջանի Գյունեշլի հանքավայրի մակերեսային մասում տեղակայված №7 հարթակում հինգշաբթի գազի արտահոսք է սկսվել: INTERFAX.RU-ի հաղորդմամբ` այս մասին ասվում է SOCAR պետական ընկերության հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է, որ գազի արտահոսքը սկսվել է տեղի ժամանակով 16:00-ին, որից հետո սկվել է միջադեպի հետևանքների վերացման աշխատանքները: Դեպքի վայրում գտնվող SOCAR-ի նախագահը հայտնել է ողջ անձնակազմի տարհանման մասին:
Ընկերության տվյալներով` հանքավայրում վթարի վտանգը նվազագույնի հասցնելու նպատակով հորատման բոլոր աշխատանքները դադարեցվել են:
Հայտնի է, որ գազի արտահոսքը տեղի է ունեցել հորատման ընթացքում նստվածքի կլանման ժամանակ: Ընդհանուր առմամբ, դադարեցվել է շահագործվող երկու հորերի աշխատանքը: