Չինացիները 100 մլրդ դոլար արժողությամբ «դրախտային քաղաք» են կառուցում Մալայզիական կղզիներում (տեսանյութ)
Մալայզիական արհեստական կղզիներից 4-ում չինական ընկերությունը նոր հսկայական քաղաք է կառուցում, որը բնութագրվում է որպես «երազանքների դրախտ ողջ մարդկության համար»:
Ինչպես ներկայացնում է Business Insider-ը, «Անտառների քաղաք» կոչվող և 100 մլրդ դոլար արժողությամբ մետրոպոլիսը նախատեսված է լինելու 700 000 բնակչի համար:
Քաղաքի ներկայիս տեսքը, որի կառուցումը Չինաստանն սկսել է 2016-ի սկզբին, պատկերվել է անօդաչու թռչող սարքի օգնությամբ: Տեսանյութում մի շարք բնակարանային համալիրներ և այգիներ են պատկերվում:
Նախատեսվում է Անտառների քաղաքի կառուցումն ավարտել 2040-ին: Ավարտին այն համալրված կլինի գրասենյակային տարածքներով, այգիներով, տրանսպորտային համակարգով, հյուրանոցներով, ռեստորաններով, խանութներով, դպրոցներով և 250 000 բնակելի տներով: