Գիտնականները բացատրել են ինչպես է ձևավորվում երկրակեղևը
Շվեյցարացի և գերմանացի երկրաֆիզիկոսները բացատրել են Երկրի կեղևի ձևավորման գործընթացը: Lenta.ru-ի հաղորդմամբ` համապատասխան հետազոտությունը հրապարակվել է Nature ամսագրում:
Գիտնականներն ուսումնասիրել են ժայռոտ մակերես ունեցող մոլորակների կեղևի ձևավորման երկու հանրահայտ և իրարից միանգամայն տարբեր մոդել: Առաջին մոդելը ենթադրում է մագմայի աստիճանական կուտակումն ու սառեցումը, ինչպես Վեներայում, իսկ երկրորդը` ակտիվ հրաբխականությունը, ինչպես Յուպիտերի Իո արբանյակում:
Մոդելներից յուրաքանչյուրն առանձին չի բացատրում երկրակեղևի ձևավորումը, որը տեղի է ունեցել 3-4 մլրդ տարի առաջ:
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Երկրի մայրցամաքայի կեղևը ձևավորվել է երկու գործոնների` մագմայի կուտակման և հրաբխականության ազդեցության տակ: