Հոկեյի Աշխարհի Առաջնություն. օրվա արդյունքները
Հոկեյի 2017թ. աշխարհի առաջնության խմբային փուլի շրջանակում այսօր կայացան մի շարք հանդիպումներ:
Ռուսաստանը հաղթեց Դանիային, Շվեդիան` Լատվիային, Չեխիան` Նորվեգիային, իսկ Կանադան` Ֆրանսիային:
Ռուսաստան-Դանիա` 3:0
Շվեդիա-Լատվիա` 2:0
Չեխիա-Նորվեգիա` 1:0
Կանադա-Ֆրանսիա` 3:2
A խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է Ռուսաստանի ընտրանին` 11 միավորով: Երկրորդ տեղում է ԱՄՆ-ն (9), երրորդ տեղում` Լատվիան (9): Լավագույն քառյակը եզրափակում է Շվեդիան` 7 միավորով:
B խմբի առաջատարը 12 միավորով գործող չեմպիոն Կանադան է: Նրան հաջորդում են Շվեյցարիան (9) և Չեխիան (7): Լավագույն քառյակը եզրափակում է Նորվեգիան` 7 միավորով: