Ողբերգական դեպք Երևանում. բնակարանում հայտնաբերվել են հոր ու որդու կախված դիերը. shamshyan.com
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սվաճյան 24 շենքի 1-ին բնակարանի բնակիչները՝ հայր և որդի, տևական ժամանակ է՝ չեն արձագանքում դռան և հեռախոսազանգերին:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, փրկարարները, բացելով պատշգամբի, այնուհետև տան դուռը, բնակարանում հայտնաբերել են հոր ու որդու դիերը՝ կախված վիճակում: Այս պահին սպասում են, որ դեպքի վայր ժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչկական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնի քննիչներն ու ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնի օպերատիվ խումբը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դեպքի հանգամանքները: