France Football. Ռոնալդուն, Գրիզմանը, Բուֆոնը և Մբապեն՝ Ոսկե գնդակի հիմնական հավակնորդներ
«France Football»-ը «Ո՞վ կարող է հաղթել այն» գրությամբ թողարկել է իր ամսագրի նոր համարը, որի շապիկին «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է:
Այս կերպ, ֆրանսիական պարբերականը բավականին վաղ է սկսել 2017 թվականի «Ոսկե գնդակի» քննարկումը:
Հաղորդվում է, որ «France Football»-ը բացառել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի և Նեյմարի հաղթանակը, իսկ գլխավոր հավակնորդների թվում ընդգրկել է Կրիշտիանու Ռոնալդուին («Ռեալ Մադրիդ»), Անտուան Գրիզմանին («Ատլետիկո Մադրիդ»), Ջանլուիջի Բուֆֆոնին («Յուվենտուս») և Կիլիան Մբապեին («Մոնակո»):
Հիշեցնենք՝ տարվա կտրվածքով լավագույն ֆուտբոլիստին տրվող մրցանակը 2016 թվականին ստացավ Պորտուգալիայի հավաքականի և «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: