ԱԻՆ-ը «Մայիսի 911» խորագրով տոնական շքերթ անցկացրեց, օդ բաց թողնվեցին եռագույն փուչիկներ (լուսանկարներ)
Արտակարգ իրավիճակների նախարարությունն այսօր՝ Հաղթանակի օրը, ժամը 11.00-ից մայրաքաղաքում և մարզկենտրոններում անցկարեց հրշեջ-փրկարարների «Մայիսի 911» խորագրով տոնական շքերթ, որի ընթացքում փրկարարները հրշեջ մեքենաներով շրջեցին քաղաքի փողոցներով և շնորհավորեցին մարդկանց Եռատոնի կապակցությամբ:
Ժամը 13.00-ին տոնական շքերթի մասնակից հրշեջ մեքենաները հավաքվեցին Հանրապետության հրապարակում, որտեղ նրանց միացավ ԱԻՆ փողային նվագախումբը, իսկ նախարարության աշխատակիցները ՀՀ Եռագույնը խորհրդանշող կարմիր, կապույտ, նարնջագույն փուչիկներ բաց թողեցին երկինք:
Զուգահեռաբար, առավոտյան ժամը 11.00-ից մինչև երեկո «Մոսկվա» կինոթատրոնի հարակից Շառլ Ազնավուրի հրապարակում ԱԻՆ փողային նվագախումբը հանդես է գալիս տոնական համերգային կատարումներով: