Փարիզում անհայտ անձինք ոսկերչական խանութ են թալանել՝ հասցնելով մոտ 900 հազար եվրոյի վնաս
Փարիզի 9-րդ շրջանում երկու անհայտ անձինք թալանել են ոսկերչական խանութ՝ հասցնելով 800-900 հազար եվրոյի վնաս: Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը՝ հղում անելով ոստիկանության աղբյուրին:
Աղբյուրի հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի՝ տեղական ժամանակով ժամը 11:10-ին՝ Ելիսեյան դաշտեր փողոցի մոտակայքում:
Հայտնի է, որ խանութը մասնագիտացած է թանկարժեք ժամացույցների վաճառքի գծով:
Հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ գողերն իրենց հետ ատրճանակ են ունեցել: Թալանից հետո նրանք մոտոցիկլով փախուստի են դիմել հանցագործության վայրից: Ներկա պահին վնասի չափը գնահատվում է 800-900 հազար եվրո:
Հավելյալ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում: