ՌԴ ՊՆ-ն հերքել է Սիրիայում ռուս զինվորականի մահապատժի մասին լուրերը
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է որոշ ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, որ Սիրիայում ռուս զինվորականի են առևանգել և սպանել, գրում է ТАСС-ը:
«Սիրիայում ռուսական զորքերի խմբավորման բոլոր զինծառայողները ողջ-առողջ են և իրենց ստորաբաժանումների կազմում կատարում են միջազգային ահաբեկչության դեմ պայքարի առաջադրանքները: Դատապարտում են պահանջում որոշ ԶԼՄ-ների գործողությունները, որոնք պարբերաբար տիրաժավորում են միջազգային ահաբեկչական խմբավորումների տեղեկատվական քարոզչությունը»,- ասված է ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:
Ավելի վաղ մի շարք ԶԼՄ-ներ հայտնել էին, որ «Իսլամական պետություն» խմբավորումը տեսաձայնագրություն է տարածել, որում պատկերված է «ռուսական հետախուզության սպա» անվանված մարդու մահապատիժը: