Ռեալի գլխավոր մարզիչը` Վալենսիայի նկատմամբ տարած հաղթանակի մասին
Իսպանիայի առաջնության 35-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հաղթեց «Վալենսիային» 2:1 հաշվով: Խաղից հետո «արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կիսվել է իր տպավորություններով:
«Հաշվի պատճառով մի փոքր լարված էինք, սակայն արդեն գիտեինք, որ այսօր դժվար է լինելու: Երբ չես կարողանում կրկնապատկել հաշիվը, մրցակիցն օգտվում է առիթից և պատասխանում է քեզ: Ամեն դեպքում, մենք կարողացանք հաղթանակ տանել մրցակցի նկատմամբ:
Ցանկանում էինք մի փոքր շուտ ապահովել հաղթանակը, սակայն բոլորս էլ գիտենք, որ «Ռեալի» ամեն մի ֆուտբոլիստ կարող է գոլի հեղինակ դառնալ: Այսօր դա արեց Մարսելոն (86-րդ րոպեին):
Մարսելոն և Կարվախալն այսօր փայլեցին: Ըստ իս` նրանք աշխարհի լավագույն եզրային պաշտպաններն են:
Մեր երկրպագուները գիտեն, որ թիմն ունի իրենց աջակցության կարիքը: Երկրպագուների շնորհիվ կարողացանք խփել երկրորդ գոլը: Ինչ վերաբերում է Խամեսին, ապա նա այսօր լավ աշխատեց: Գոհ եմ նրանից»,- Զիդանի խոսքն է մեջբերում AS-ը: