Ֆիզիկոսները հայտարարել են ժամանակի մեքենայի ստեղծման հնարավորության մասին
Ամերիկացի և կանադացի ֆիզիկոսների խումբը մաթեմատիկորեն ապացուցել է ժամանակի մեքենայի գոյության հավանականությունը:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը` մեջբերելով հետազոտության արդյունքները, գիտնականները նշում են, որ սարքը կարող է իր ձևով նման լինել «պղպջակի» կամ «արկղի», որում կարող են տեղավորվել ուղևորները և ճանապարհորդել տարբեր ժամանակներով:
Միևնույն ժամանակ նշվում է, որ մեքենան պետք է շարժվի շրջանաձև հետագծի երկայնքով` անցնելով ժամանակի տարածության միջով:
Էյնշտեյնի հարաբերականության տեսության համաձայն` ժամանակում փակված նման կարությունների գոյությունը Տիեզերքում հնարավոր է, սակայն դրանք կարող են ձևավորվել միայն այն դեպքում, եթե տարածաժամանակային հաջորդականությունը (կոնտինիում) հատուկ թեքումներ ունենա:
Հաշվի առնելով այս պայմանները` մեքենան կարող է ճանապարհորդել ժամանակի մեջ, ապա վերադառնալ ելման կետ:
Նոր հետազոտության մեջ ֆիզիկոսները ներկայացրել են ժամանակի մեքենայի մաթեմատիկական մոդելը, որն ստացել է TARDIS անվանումը: