Անվտանգության նորմերի խախտման պատճառով 2016թ. արձանագրվել է 58 արտադրական դժբախտ պատահար, որից 6-ը՝ մահվան ելքով. ԱՎԾ
Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2016թ. արձանագրված ՀՀ կազմակերպություններում աշխատանքային գործունեության ընթացքում ժամանակավոր անաշխատունակության, դժբախտ պատահարների և վնասվածքների վերաբերյալ ստացված վիճակագրական հաշվետվությունների ամփոփ տվյալները:
Ըստ այդմ ՝ աշխատանքի անվտանգության նորմերի խախտման պատճառով 2016թ. արձանագրվել է 58 արտադրական դժբախտ պատահար: 58 տուժածներից 6-ը մահացել են:
«1 000 աշխատողի հաշվով (նրանց թվաքանակը հաշվարկված է ըստ ներկայացված հաշվետվություններում բերված աշխատողների միջին ցուցակային թվաքանակների) տուժածների տեսակարար կշիռը կազմել է 0.6»,- ներկայացնում է ԱՎԾ-ն:
Տուժածներից 38-ը հանքագործական արդյունաբերություն և բաց հանքերի շահագործման հետևանքով են տուժել, որից 2-ը մահացել են, 6-ը մշակող արդյունաբերությունից, որից մեկը մահացել է, 2 քաղաքացի տուժել է էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարումից, ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակումից տուժել է 7 անձ, շինարարությունից մեկ մահ է արձանագրվել, փոխադրումների ոլորտում, 2 դժբախտ դեպք է արձանագրվել, որից մեկը՝ մահվան ելքով, տեղեկատվություն և կապի ոլորտում նախորդ տարի տուժել է 2 քաղաքացի: