Թուրքիայում մեկնաբանել են Wikipedia-ի արգելափակումը
Թուրքիայի տրանսպորտի, նավարկության և կապի նախարարությունը Wikipedia կայքի ղեկավարությանը տեղեկացրել է ինտերնետ-հանրագիտարանն արգելափակելու մտադրության մասին` այդ որոշումը պատճառաբանելով Անկարայի կերպարի վրա բացասական ազդեցություն թողնող հրապարակումներով:
Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն` վկայակոչելով թուրքական աղբյուրը, Թուրքիայի իշխանությունները կարծում են, որ «ահաբեկչության դեմ պայքարում ներդրումներ անելու փոխարեն Wikipedia-ն դարձել է միջազգային ասպարեզում Թուրքիայի կերպարի սևացման արշավի մի մասը», քանի որ ռեսուրսի նյութերում տվյալներ էին հայտնվել «ահաբեկչական կազմակերպությունների հետ Անկարայի ենթադրյալ կապի» վերաբերյալ:
Նախարարությունում ընդգծել են, որ տվյալ բովանդակության ջնջման դեպքում ռեսուրսի հասանելիությունը կարող է վերականգնվել: