Թուրքիան կարող է գիշերով ներխուժել Իրաք և Սիրիա. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան չի հանդուրժի Քուրդիստանի աշխատավորական կուսակցության ներկայությունն Իրաքի Սինջար նահանգում և Սիրիայի հյուսիսում` ակնարկելով Թուրքիայի հարավից գրոհայիններին դուրս մղելու ռազմարշավի մասին:
«Թուրքիան գիտի ինչ անել և երբ անել, մենք կարող ենք այնտեղ հասնել գիշերով` շատ հանկարծակի», - Press TV-ի փոխանցմամբ` շաբաթ հայտարարել է Էրդողանը:
Այս հայտարարությունը հետևել է թուրքական օդուժի կողմից Իրաքյան Քուրդիստանում ՔԱԿ-ի տասնյակից ավելի զինյալների սպանությանը:
Թուրքիայի հրամանատարության հաղորդագրության համաձայն` շաբաթ իրականացված ավիահարձակման արդյունքում 14 քուրդ զինյալ է սպանվել երկու տարբեր շրջանում: