Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Апрель
2017

Բոլորն էլ հասկանում են, որ ընտրությունների վիճարկման արդյունքը լինելու էր այն, ինչ միշտ է եղել և բացառված է հույսեր կապել ՍԴ-ի. Պետրոս Մակեյան

0

 

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի համար որևէ զարմանալու բան չկա, որ ՍԴ-ն մերժեց Կոնգրես-ՀԺԿ դաշինքի՝ ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումը: Հասարակության բոլոր անդամներն էլ հասկանում են, որ սրա արդյունքը լինելու էր այն, ինչ միշտ է եղել, և ինչ-որ հույսեր կապել ՍԴ-ի հետ իրավական հարցով ընտրական գործընթացը վիճարկելու՝ բացառված է»,-ասաց նա՝ հավելելով, թե ի պատիվ իրենց՝ գոնե գնացին ֆորմալ առումով բողոքարկելու, որը չարեցին մյուս ուժերը:

- Պարո՛ն Մակեյան, Սահմանադրական դատարանում վիճարկվեցին ընտրությունների արդյունքները, բայց ինչպես հասարակության, այնպես էլ ընդդիմադիր քաղաքական ուժերի ու գործիչների կողմից կատարյալ անտարբերության մթնոլորտում անցավ, ինչո՞վ կբացատրեք:

-Զարմանալու որևէ բան չկա, հասարակության բոլոր անդամներն էլ հասկանում են, որ սրա արդյունքը լինելու էր այն, ինչ միշտ է եղել և ինչ-որ հույսեր կապել ՍԴ-ի հետ իրավական հարցով ընտրական գործընթացը վիճարկելու՝ բացառված է: Ես հետևում էի գործընթացին մամուլից, և եթե Զուրաբյան Լյովիկը ասում է, որ թիվ մեկ ընտրակեղծարարը Մուկուչյանն է, ու ճիշտ է ասում, բայց դե Զուրաբյան Լյովիկը չգիտեր, որ 4+4+4 ձևաչափով, երբ այդ խայտառակ օրենքն ընդունեցին, հույսն ինչի՞ վրա էր դրված, չգիտե՞ր, որ Մուկուչյանը թիվ մեկ ընտրակեղծարարն էր, որ ընտրություն չի լինելու, այլ նկարչություն է լինելու, որ 500 000 ձայների հավելագրում է լինելու ու համատարած ընտրակաշառք է լինելու: Բայց, ի պատիվ իրենց, գոնե գնացին ֆորմալ առումով բողոքարկելու, որը չարեցին մյուս ուժերը, ինչպես, օրինակ, «Ելք»-ը կամ Դաշնակցությունը. բավարարվա՞ծ էին եղածով, կամ «ԲՀԿ»-ն ինչո՞ւ չբողոքարկեց՝ 25-30 տոկոսի համա՞ր էր մտել: Հիմա բոլորն էլ հասկանում են, որ եղել է մեկ սցենար և գործել են այդ սցենարով:

-Ասում եք՝ գիտեր, որ Մուկուչյանը թիվ մեկ ընտրակեղծարարն էր և հետո էլ հարցնում եք, թե ինչու չեն բողոքարկում: Այդ դեպքում՝ բողոքարկելը ժամանակի կորուստ չէ՞ր, և այստեղ հակասություն չկա՞:

-Հարցադրումը տեղին է, բայց բոլորս էլ գիտենք, որ մինչև ընտրությունները եթե  ֆորսմաժոր չլիներ կամ եթե իրական ընդդիմությունը չէր համախմբվում, արդյունքը տենց էլ պետք էր լիներ: Հարցը այլ է՝ հայտարարում են, թե ոչ մի ընտրության ժամանակ այսպես հանգիստ չէր եղել, զարգացումներ չեն եղել, բայց ո՞ր ԱԺ ընտրություններից հետո է հետընտրական զարգացում եղել: Հիմա եթե այս բողոքարկումներն էլ չլինեն, ուրեմն դուրս եկավ, որ ամեն ինչ բամբասանք է, ո՛չ ընտրակաշառք է եղել, ՛ոչ ոստիկանությունն ու կրիմինալն է դեր խաղացել, ո՛չ պետական լիազորություններն են դեր խաղացել, դրա համար բողոքարկման մասը մնում է հանրությանը և աշխարհին, որոնք ավելի լավ գիտեն, թե ինչ է եղել: Ուղղակի հիմա բողոքարկումը զուտ ֆորմալ առումով է, որպեսզի չշահարկեն, թե հետընտրական պրոցես չկա, որը բան չի փոխելու:  

- Պարո՛ն Մակեյան, իսկ Դուք ընդդիմության նոր ֆորմատներ ձևավորելու պահանջ տեսնո՞ւմ եք:

-Ընտրություններով Հայաստանում իշխանափոխություն տեղի չի ունենալու, եթե նույնիսկ Սերժ Սարգսյանին փոխեն Կարեն Կարապետյանով, միևնույնն է, ոչինչ չի փոխվելու: Հասարակությունը իշխանության ձևավորմանը չի մասնակցում։ Որպեսզի հասարակությունը մասնակից դառնա, պետք է այս վարչախումբը բացակայի, իսկ բացակայելու ճանապարհը հետևյալն է. եթե 2017թ-ին բոլոր քաղաքական ընդդիմադիր ուժերը՝ Կոնգրես, Ազատ դեմոկրատներ, արտախորհրդարանական մնացած ուժերը մասնակցեին՝ մինչև քվեարկության օրը հնարավոր էր իրավիճակ փոխել: Դրա համար ստեղծվեց ուրիշ սցենար, որ հիմնական ընդդիմությունը ներգրավվի այդ պրոցեսի մեջ, իսկ ոչ կոմպրոմիսի գնացող ընդդիմադիրներին, այսինքն՝ մեր նմաններին իրենք դուրս թողեցին, դա սցենարի մեջ էր մտնում, որ սցենարը չխաթարվեր: Ինչո՞ւ «Հաց բերողին» տարան փակեցին ու հետո սպանեցին, որովհետև ես ինֆորմացիա ունեմ, որ Արթուրին ուզում էին ներքաշել պրոցեսի մեջ, որովհետև հայտարարվեց, որ ճիշտ կլինի դասական ընտրարշավը փոխել: Ուրեմն՝ մեղքը այս ամեն ինչին մասնակից ուժերի մեջ է: Իսկ Ձեր ասած ընդդիմության համախմբմանն այլընտրանք, կարծում եմ, չի լինելու:   

-Իսկ առաջիկայում նման մեծ փոփոխությունները՝ անցում խորհրդարանական համակարգի, ընդդիմադիր նոր ուժի մուտք ԱԺ, բավական մեծ թվով ընդդիմադիր գործիչներ նաև պրոցեսից դուրս են մնում… ի՞նչ եք կանխատեսում, ի՞նչ զարգացումներ եք սպասում:

-Այս ընթացքում, եթե Ղարաբաղի հարցի հետ կապված ֆորսմաժոր չլինի, այսինքն՝ հողերի հանձնելու հետ կապված, ուրեմն մինչև մյուս տարվա ապրիլը ներքաղաքական որևէ պրոցես չի մնալու, իսկ ապրիլին գնում է արդեն կլանի մեջ պայքար, թե Սերժ Սարգսյանն ինչպիսի սցենար է նախատեսում, իրեն որտեղ է տեսնում, կամ  կլանի մյուս թևերին որտեղ է պատկերացնում, այդ պայքարի արդյունքում կարելի է  հանրությանը հանել փողոց: Եթե չէ, ուրեմն հարաբերական զինադադար կլինի:  

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: Трасса Солнцево — Бутово — Варшавское шоссе будет готова в 2026 году


Спорт в России и мире
Москва

Сделано в СССР. Первое историческое ралли в Москве стартует 2 июня


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
WTA

Касаткина опустилась на 13-ю строчку в рейтинге WTA, Рахимова поднялась на 18


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Эксперт Президентской академии в Санкт-Петербурге о повышении экологического статуса целлюлозно-бумажных технологий в России





Путин в России и мире
Москва

Путин по приезде в Москву встретился с главой Ингушетии Калиматовым


Лукашенко в Беларуси и мире
Минск

Лукашенко назвал рецепт своего фирменного салата "Молодость", которым угощал Путина в Минске




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Столтенберг решил не встречаться с Зеленским в Брюсселе


Навальный в России и мире
Москва

Суд продлил арест двум адвокатам Навального



Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Филипп Киркоров

Нижегородский художник СПИЧ прокомментировал продажу картины Киркорову



Москва

МК: мать «смолинского маньяка» Ческидова знала о невольном положении пленницы

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net