Առօրյա օգտագործման իրեր, որոնք սկզբնապես ստեղծվել էին այլ նպատակով
Յուրաքանչյուր իր ձեռք բերելիս մտածում ենք դրա նշանակության մասին, սակայն հաճախ չենք էլ պատկերացնում, որ առօրյա կիրառության պարագաները ի սկզբանե ստեղծվել են միանգամայն այլ նպատակով:
Այս մասին գրում է AdMe.ru –ն և առաջարկում ծանոթանալ մեզ քաջ հայտնի առարկաների նախնական նշանակությանը:
1.Կոկա-կոլա
Դեղագործ Ջոն Փեմբերթոնը, ով ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմի վետերան էր, ընկույզից և կոկայի տերևներից թուրմ է պատրաստել զինվորականների նյարդային համակարգը բուժելու համար:
2.Սև զգեստ
Մինչև անցյալ դարի 20-ական թվականները սև զգեստները կրում էին որպես սգո նշան և կրում էին առնվազն 2 տարի: Սակայն 1926-ին Կոկո Շանելը որպես հուշ սիրեցյալի մասին հատուկ սև զգեստ է նախագծել, որը մեծ տարածում գտավ ողջ աշխարհում:
3.Մարզասարք-վազքուղի
Վազքուղու նախատիպը ստեղծվել է 1817-ին կալանավորների ուղղիչ աշխատանքների, ինչպես նաև ջրաղացում հացահատիկի մանրացման համար:
4.Բարձրակրունկ կոշիկ
Բարձր կրունկը Հին Եգիպտոսում կարգավիճակի և իշխանավոր դասի խորհրդանիշ էր, որը կրում էին կրոնական ծիսակատարությունների ժամանակ:
5.Բարձ՝ քնելու համար
Միջագետքում պինդ նյութից պատրաստված բարձեր էին օգտագործվում, որոնք նախատեսված էին ոչ թե հարմարության, այլ միջատներից, ջրի մակընթացությունից պաշտպանվելու և սանրվածքը չխախտելու համար:
6.Թեյի տուփիկներ
1904-ին Նյու Յորքում թեյավաճառ Թոմաս Սալիվինը որոշում է թեյն առավել տպավորիչ տեսքով վաճառել` մետաքսե պարկերում: Իսկ գնորդները յուրովի ընկալեցին այդ նորարարությունը և առանց պարկերը բացելու սկսեցին օգտագործել թեյ պատրաստելիս: