29-ամյա վարորդը Volkswagen Passat-ով հայտնվել է Ստալինյան ջրանցքում. shamshyan.com
Ապրիլի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Կամոյի փողոցի բնակիչ, 29-ամյա Զոհրաբ Մնացականյանը իր վարած Volkswagen Passat մակնիշի 98 RP 999 համարանիշի ավտոմեքենայով Խարբերդի ամառանոցներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել Ստալինյան ջրանցքում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Նշված ավտոմեքենան հաշվառված է Երևան քաղաքի Նոր Արեշ 8-րդ փողոցի բնակիչ, 30-ամյա Արեն Մեհրաբյանի անվամբ: