Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Апрель
2017

Պետպատվերը չպետք է տալ այն բուժհիմնարկներին, որտեղ մարդկանցից փող են շորթում. մասնագետը առողջապահական ոլորտում ՄԻՊ-ի կարիք է տեսնում

0

Դեղաէկոնոմիկայի մասնագետ Մովսես Արիստակեսյանը համաձայն չէ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Առողջապահության նախարարության հասցեին հնչեցրած դրական գնահատականների հետ, երբ այցելել էր և գոհ էր մնացել տարվող աշխատանքներից և միայն փոփոխությունների տեմպից էր դժգոհել:

«Բարձրացված հարցերն իսկապես հրատապ են, այժմեական և ճիշտ, բայց լուծումների մասին բավարար տեղեկություն չստացա: Այդուհանդերձ, կարծում եմ, որոշակի հարցեր անհրաժեշտ է բարձրացնել»,-ասաց նա և մի քանի կետերով առանձնացրեց ոլորտի խնդիրները:

«Նախ՝ առողջապահական բյուջեն շատ փոքր է, պետք է այն բարձրացնել մինչև ՀՆԱ-ի 5-6 տոկոսը, որպեսզի կարողանան առողջապահության ոլորտի բոլոր կարիքները հոգալ: Ինչու եմ ասում, որովհետև պետությունը հոգում է միայն պետական կառավարման հատվածի՝ 100 000 աշխատողների խնդիրը և ևս 615 000 հատուկ խմբերինը: Մնացած մարդկանց մասին, կարծես, պետությունն առայժմ չի ուզում մտածել»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա և ընդգծեց, որ դրանով պետությունը սահմանափակում է յուրաքանչյուր  մարդու բժշկական օգնություն ստանալու իրավունքը:

«Այսինքն՝ պետությունն իր սուղ միջոցների հաշվին մտածում է միայն 700 000 քաղաքացիների մասին, իսկ մնացածներն ի՞նչ պետք է անեն»,- ասաց նա:

Ըստ մասնագետի՝ 2-րդ խնդիրը պետպատվերի հատկացման հատվածում է.

«Մրցույթ են հայտարարում, ձևական, տալիս են այն մարդկանց, ովքեր պետական կառավարման մարմիններում, այդ թվում նաև առողջապահության նախարարությունում ունեն իրենց առողջապահական կազմակերպությունները. նրանց տալիս են ինչ-որ փայ պետպատվերի, և այցելուն ընկնում է առևտրային առողջապահության ճիրաններ»:

Մովսես Արիստակեսյանի խոսքով՝ սա շատ լավ օգտագործում են բոլոր այն առողջապահական կազմակերպությունները, որոնք բարձր և անվերահսկելի գներ են սահմանում առողջապահական տարբեր ծառայությունների համար, անհամեմատ ավելի բարձր, քան պետպատվերով նախատեսված է: «Իհարկե, պետպատվերով նախատեսված սակագները ցածր են իրատեսական արժեքից, և համամիտ եմ, որ պետք է բարձրանան։ Այդ մասին խոսեցին նաև հանդիպման ժամանակ, այդուհանդերձ՝ պետք է  երկրում մտցնել առողջապահական ծառայությունների գների կարգավորման ինստիտուտ»,- ասաց նա և նշեց, թե «Դեղերի մասին» օրենքով կարգավորման ինստիտուտը պետք է աշխատի 2018 հունվարից:

«Բայց դեղերի մասին օրենքով գրված է, որ մասնավորներին կանդրադառնան 2025 թ-ին, ինչն էլ աբսուրդ է։ Եթե պետական պատվերի շրջանակում անդրադառնում են դեղերի գների կարգավորմանը, ու եթե միաժամանակ չանդրադառնան մասնավոր հատվածին, ապա կլինի կեղծված դեղերի շրջանառություն»,-ասաց նա:

Մյուս խնդիրն, ըստ նրա, ստանդարտացման հարցն է: «Նայեն, թե ախտորոշիչ ինչպիսի  ծառայություններ են մատուցում, սարքավորումներն արդյոք համապատասխանո՞ւմ են սերտիֆիկացմանը և ստանդարտներին, թե չէ անալիզը տանում ենք տարբեր լաբորատորիաներ ու տարբեր ցուցանիշներ ենք ստանում, ընդ որում՝ գները տարբեր են»,-ասաց նա:

Ըստ Արիստակեսյանի՝ կարևոր է, որ համակարգում գործի առողջապահության օմբուդսմենի ինստիտուտը: «Այն ենթադրում է, որ առողջապահական ոլորտի բոլոր տեսակի  բողոքները, որոնք կան, քննվեն և մարդկանց իրավունքները պաշտպանվեն, ինչպես նաև առողջապահական համակարգի աշխատակիցների իրավունքները պաշտպանվեն: Նախագիծը ես պատրաստել եմ, պատրաստ եմ ներկայացնել նախարարին»,-ասաց նա:

Վերջում մասնագետը նշեց, թե պետք է կատարվի օպտիմալացում: «Պետպատվերը չպետք է հատկացնել այնպիսի արատավոր կազմակերպությունների, որտեղ միայն բիզնես են անում և միայն փող են շորթում քաղաքացիներից»,- եզրափակեց նա:

 

 

 

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин анонсировал большую летнюю спортивную программу


Спорт в России и мире
Москва

На ВДНХ пройдет Удмуртский национальный праздник Гербер


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Ролан Гаррос

Соболенко победила на старте открытого чемпионата Франции по теннису


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

«Компьютерный 3D-переводчик на жестовый язык» стал одним из победителей конкурса цифровых проектов и идей для людей с нарушением слуха «Мы услышим»





Путин в России и мире
Москва

Власти Зимбабве поблагодарили Москву за помощь в период засухи


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

В Польше заявили о зловещем плане Киева


Навальный в России и мире
Москва

Раз нет протестов, будут санкции: как навальнисты и команда Ходорковского меняют стратегию борьбы с Россией



Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Ольга Бузова

«Можно даже не уметь играть в футбол»: Ольга Бузова публично высмеяла и унизила бывшего мужа Дмитрия Тарасова



Москва

Названы самые дорогие ДТП с начала этого года

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net