Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Апрель
2017

Չի բացառվում, որ ադրբեջանական զորավարժությունները նոր ռազմական գործողությունների սկսման նպատակ ունեն. Սերգեյ Մինասյան

0

Չի բացառվում, որ ադրբեջանական զորավարժությունները նոր ռազմական գործողությունների սկսման նպատակ ունեն: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը՝ անդրադառնալով թուրք-ադրբեջանական համատեղ և Ադրբեջանի բանակի անհատական զորավարժություններին: «Հուսով եմ՝ հայկական և արցախյան զինված ուժերը այս ամենը հաշվի առնելով նույնպես գտնվում են բարձր պատրաստականության վիճակում»,- ասաց Մինասյանը: Քաղաքագետը նաև խոսեց ադրբեջանական կողմի՝ Ռուսաստանից ստացած սպառազինության նոր խմբաքանակի, Ադրբեջանի ռազմական ծախսերի կրճատման և տարածաշրջանային ռազմական բալանսի մասին:

- Պարո՛ն Մինասյան, մայիսի 1-5-ը կկայանան Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի համատեղ տակտիկական զորավարժություններ: Ըստ Ձեզ՝ սա ի՞նչ նպատակ ունի:

-Զորավարժությունն ունի և՛ պրակտիկ, և՛ քարոզչական նպատակ: Պրակտիկը՝ հասկանալի է, որ յուրաքանչյուր զորավարժություն փորձ է ստուգել սեփական զինված ուժերի մարտունակությունը, տեսնել խնդիրները, նոր ձևեր մշակել և այլն: Իսկ քարոզչականը նպատակ ունի ստեղծել այն տպավորությունը, որ ադրբեջանական կողմից Հայաստանի և Արցախի հասցեին հնչող ռազմական սպառնալիքներն ավելի լուրջ են:

-Միայն այս երկու նպատակներո՞վ է, որովհետև Ադրբեջանը նաև ապրիլի 16-21-ը նորից լայնամասշտաբ զորավարժություններ էր անցկացրել, որին 30 հազար զինծառայող է մասնակցել:

-Եթե Ձեր հարցը վերաբերում է նրան, թե դա կարո՞ղ է լինել նպատակ նոր ռազմական գործողությունների, ապա կարող եմ ասել՝ այո: Բայց մյուս կողմից էլ հուսով եմ նաև՝ հայկական և արցախյան զինված ուժերը դա հաշվի առնելով նույնպես գտնվում են բարձր պատրաստականության վիճակում:

-Չեք բացառում, որ Ադրբեջանը կդիմի նոր ռազմական գործողությունների, իսկ լայնամասշտա՞բ պատերազմի, թե՞ դիվերսիաների տեսքով:

-Ես չեմ բացառում ո՛չ առաջինը, ո՛չ երկրորդը: Չնայած, հուսով եմ, որ ադրբեջանական կողմը ճիշտ հետևություններ է արել և՛ ապրիլյան իրադարձություններից, և՛ փետրվարի հայտնի գործողություններից:

-Ապրիլի 26-ին ադրբեջանական կողմը Ռուսաստանից ստացել է սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակ: Սա կարո՞ղ ենք զորավարժությունների հետ կապել:

-Ռուսական զենքը, որն այս պահին մատակարարվում է, դա նախօրոք պայմանավորված էր: Նույնիսկ պայմանագրեր կային, որոնք կնքվել էին 2011, 2013 թթ.-ին: Հետևաբար, ռազմական տեխնիկայի մատակարարումը այդ պայմանագրերի շարունակությունն է:

-Ըստ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության  հրապարակմանը կից տեսանյութի՝ փոխանցված զինտեխնիկայի մեջ կան ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ: Դրանք նախատեսված են հարձակմա՞ն, թե՞ պաշտպանության համար:

-Այդպիսի լուրջ բաժանում չկա հարձակվողական և պաշտպանողական զինատեսակների, բայց, ընդհանուր առմամբ, զրահատեխնիկան ավելի շատ համարվում է ակտիվ ռազմական գործողությունների համար նախատեսված ռազմամթերք:

-Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի համաձայն՝ Ադրբեջանը 2016 թ. ռազմական ծախսերը կրճատել է 36 տոկոսով, սա ի՞նչ կարող է տալ մեզ: Ընդհանրապես, Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բալանսավորումն ինչպիսի՞ն է:

-Կարող ենք ասել, որ ապրիլից հետո ռազմական բալանսը վերականգնվել է՝ ի օգուտ հայկական կողմի: Իհարկե, Ադրբեջանը շատ զինատեսակներով ունի առավելություն, բայց ոչ այնքան, որ հույս ունենա հեշտ և արագ հաղթել: Ինչ վերաբերում է ռազմական ծախսերի կրճատմանը, դա ոչ մի բան չի տալու, պարզապես ադրբեջանցիները մի քիչ ավելի քիչ հնարավորություն կունենան զենք և զինամթերք գնելու: Այս գործընթացը դեռ անցած տարվանից է սկսվել, որը կապված է նավթագազային եկամուտների նվազման հետ: Եթե այդ գործընթացը երկարաժամկետ պահպանվի, այդ ժամանակ իսկապես Ադրբեջանին ավելի դժվար կլինի նոր զենքեր գնել, բայց սա դեռ առաջին տարին է, որ Ադրբեջանը լուրջ կրճատել է ռազմական ծախսերը:

 

 

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: 10 тыс. человек получили медпомощь в обновленных приемных отделениях


Спорт в России и мире
Москва

Представители KAMA TYRES приняли участие в 57-й легкоатлетической эстафете


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Елена Рыбакина

Елене Рыбакиной поставили неожиданный «диагноз»


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

«Компьютерный 3D-переводчик на жестовый язык» стал одним из победителей конкурса цифровых проектов и идей для людей с нарушением слуха «Мы услышим»





Путин в России и мире
Москва

Путин назвал срок передачи нацпроектов в профильные комиссии Госсовета


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Белый дом признал причастность к выработке «формулы мира» Киева


Навальный в России и мире
Москва

Раз нет протестов, будут санкции: как навальнисты и команда Ходорковского меняют стратегию борьбы с Россией



Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Ёлка

Названы даты выступлений Елки, Дмитрия Маликова и Гошы Куценко



Москва

Загородный банкет: разбираем тонкости, смотрим на лучшее

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net