Ռուսաստանը Ка-226 մակնիշի 200 ուղղաթիռ կմատակարարի Հնդկաստան
Ռուսաստանը մտադիր է Հնդկաստանին Ка-226 մակնիշի 200 ուղղաթիռ մատակարարել, որոնցից 160-ն արտոնագրի համաձայն կկառուցվեն Հնդկաստանում:
РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Կրեմլում կայացած հանդիպման ժամանակ հայտնել է «Ռոստեխ» պետական ընկերության ղեկավար Սերգեյ Չեմեզովը:
«Ստորագրվել է Հնդկաստանի հետ Ка-226 ուղղաթիռների համատեղ արտադրության մասին պայմանագիրը: Մենք պետք է 200 ուղղաթիռ մատակարարենք, 40-ն արդեն պատրաստ են», - ասել է Չեմեզովը:
Նշվում է, որ գործարքի արժեքը կազմում է ավելի քան մեկ մլրդ դոլար: