Կալիֆոռնիայի համալսարանում կանցկացվեն «Գահերի խաղի» լեզուների դասընթացներ
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի համալսարանը Բերկլիում լեզվի դասընթացներ է բացել, որոնց ընթացքում կուսուցանվեն «Գահերի խաղը» հեռուստասերիալի մտացածին լեզուները: Այս մասին հայտնում է Entertainment Weekly-ն:
Աղբյուրի հաղորդմամբ` դասընթացները կարելի կլինի անցնել այս ամառ: Դրանց տևողությունը կազմում է վեց շաբաթ: Լեզվի կուրսը ստացել է «Գահերի խաղի» լեզվաբանությունն ու լեզու հնարելու արվեստը» անվանումը:
Նշվում է, որ դասընթցները կվարի լեզվաբան Դևիդ Պիտերսոնը, ով երկու լեզու է հորինել:
Հայտնի է, որ նա նաև հնարել է «Կոչ», «Զմրուխտե քաղաք» և «Հարյուրյակ» սերիալների լեզուները: