Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Գարի Լինեկերը ծաղրել է սիմուլյացիայի դիմած Սանչեսին
Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող, հեռուստահաղորդավար Գարի Լինեկերը ծաղրել է Լոնդոնի «Արսենալի» չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսին, ով Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի` «Լեսթերի» հետ խաղում դիմել է սիմուլյացիայի:
Հանդիպման վերջնամասում եզրային նետում կատարող Կրիստիան Ֆուքսը գնդակով հարվածել է Ալեքսիսին, և չիլիացին ցուցադրաբար ընկել է խոտածածկին և փակել դեմքը:
«Մտքերս Ալեքսիս Սանչեսի հետ են: Նրան մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- թվիթերյան իր էջում գրել է Լինեկերը: