Սևիլիան կարողացավ կոտրել Սելտայի դիմադրությունը
Իսպանիայի առաջնության 34-րդ տուրում «Սևիլիան» 2:1 հաշվով հաղթել է «Սելտային»:
Ընդմիջումից հետո Խոակին Կորեան առաջ է մղել տանտերերին: Մի քանի րոպե անց Յագո Ասպասը հավասարեցրել է հաշիվը: 56-րդ րոպեին հյուրերի ֆուտբոլիստ Պաբլո Էրնանդեսը հեռացվել է դաշտից` ստանալով երկրորդ զգուշացումը: 79-րդ րոպեին Բեն Յեդերը խփել է սևիլիացիների հաղթական գնդակը:
Այս հաղթանակի շնորհիվ «Սևիլիան» վաստակել է 68 միավոր և հավասարվել երրորդ տեղում ընթացող «Աթլետիկոյին», իսկ «Սելտան» 44 միավորով 11-րդն է: