Մանչեսթեր Յունայթեդը 10 ֆուտբոլիստներով ոչ-ոքի խաղաց Մանչեսթեր Սիթիի հետ
Անգլիայի առաջնության 26-րդ տուրից հետաձգված խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս ոչ-ոքի է խաղացել «Մանչեսթեր Սիթիի» հետ. դարպասի գրավում չի արձանագրվել:
Հյուրերի մեկնարկային կազմում էր Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով փոխարինվել է 85-րդ րոպեին: 84-րդ րոպեին դաշտից հեռացվել է բելգիացի կիսապաշտպան Մարուան Ֆելաինին, ով երկու անգամ զգուշացվել է մեկ րոպեի ընթացքում:
Ավելացված ժամանակի առաջին րոպեին վնասվածքից ապաքինված Գաբրիել Ժեզուսը գրավել է Դավիդ Դե Խեայի դարպասը, սակայն մրցավարն արձանագրել է խաղից դուրս վիճակ:
Այս հանդիպումից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 64 միավորով 5-րդն է, իսկ «քաղաքայինները» 65 միավորով 4-րդն են: