Գերմանիայում կիսով չափ աճել է հանցավորության մեջ կասկածվող ներգաղթյալների թիվը
Գերմանիայում հանցագործությունների համար կասկածվող ներգաղթյալների թիվը 2016 թվականին աճել է 52,7 տոկոսով` հասնելով 174 438-ի: Այս մասին վկայում են ոստիկանության վիճակագրության տվյալները։
Die Welt-ը գրում է, որ ընդհանուր առմամբ 2016 թվականին ոստիկանության վիճակագրությունը գրանցել է հանցագործություններ գործելու համար կասկածվող 616 230 արտասահմանցի: Վերջերս երկիր ժամանած ներգաղթյալները կազմում են կասկածյալների ընդհանուր թվի ավելի քան մեկ չորրորդը:
Նշվում է, որ նրանց մեծ մասը կասկածվում է գրպանային և բնակարանային գողությունների, մարմնական վնասվածքներ հասցնելու, բռնաբարությունների և սեռական ոտնձգությունների համար: