Ազատության հրապարակում հավաքի մասնակիցներն այրեցին Թուրքիայի դրոշը. մեկնարկեց ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ (թարմացված)
20.10
«Միություն»,«Պայքար», «Հաղթանակ» վանկարկումների ու սուլոցների ներքո հավաքի մասնակիցներն Ազատության հրապարակում այրեցին Թուրքիայի դրոշը, ինչից հետո մեկնարկեց երթը:
Ջահերով երթն ունի «Իմ անունն է պայքար և վախճանս՝ հաղթանակ» կարգախոսը:
20.05
Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի նախօրեին Երևանի Ազատության հրապարակից ժամը 20:00-ին մեկնարկել է հավաք, որին ժամը 20:30-ին կհաջորդի ավանդական ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Բազմամարդ հավաքի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին Մեծ Եղեռնին զոհ դարձած ավելի քան 1,5 մլն հայերի հիշատակը:
Ջահերով երթի երթուղին հետևյալն է՝ Ազատության հրապարակ-Մաշտոցի պողոտա-Բաղրամյան պողոտա-Օրբելի եղբայրների փողոց-Կիևյան փողոց-Ծիծեռնակաբերդի հուշահամալիր երթուղով:
Հիշեցնենք, որ վաղը՝ ապրիլի 24-ին լրանում է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը և ավանդաբար յուրաքանչյուր տարի դրան նախորդող օրը hանրապետության բոլոր մարզերում, Երևանում ու Սփյուռքում իրականացվում են ջահերով երթեր, որոնք շարունակվում են մինչև լուսաբաց: Ի հիշատակ անմեղ զոհերի, քաղաքացիները մեկական մոմ են վառում նաև իրենց պատուհանագոգերին:
Ջահերով երթ առաջին անգամ տեղի է ունեցել 1999-ին ՝ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախաձեռնությամբ և ավանդաբար շարունակվում է: