Մոուրինյուն Իբրահիմովիչի և Ռոխոյի վնասվածքի մասին. ՄՅՈւ-ն խնդիրներ ունի
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի և արգենտինացի պաշտպան Մարկոս Ռոխոյի վնասվածքները, որոնք նրանք ստացել են Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի` «Անդերլեխտի» հետ պատասխան խաղում:
«Խնդիրներ ունենք: Էրիկ Բային մասնակցել է 6 անընդմեջ հանդիպման, կորցրեցինք Մարկոս Ռոխոյին, այժմ չունենք Ջոնսին և Սմոլինգին, նաև կորցրեցինք Զլատանին: Այո, խնդիրներ ունենք»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է «BBC»-ն:
Իտալացի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի համաձայն` Իբրահիմովիչը ստացել է ծնկի խաչաձև կապանների կտրվածք: