Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Апрель
2017

«Լուրջ կոնֆլիկտ է լինելու, լուրջ ոտքեր պետք է տրորվեն, եթե մեխանիզմը գործի գցվի». Աշոտ Խուրշուդյանը՝ ապօրինի հարստացման դեմ օրենքի մասին (տեսանյութ)

0

 

ԵԱՏՄ–ի շրջանակներում շատ արագ փոփոխություններ են լինում, իսկ ՌԴ շուկան շատ մեծ է, բայց մեզ մոտ բացակայում է բիզնես կուլտուրան։ Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ Աշոտ Խուրշուդյանն՝ անդրադառնալով ՀՀ ներդրումային միջավայրին և բիզնես զարգացմանը։  Նրա խոսքով՝ բիզնես միջավայրի սուբյեկտիվությունը և առկա ստվերը չեն թողնում, որ Կառավարության որոշումների, նորմատիվային ակտերի համաձայն գործարարը կառուցի իր բիզնեսը։

«Սպասում են ծանոթ, բարեկամ լինի, որ հասկանան, թե ինչպես և ինչ անել, որ ներդրում անեն։ Այսօր բիզնեսը դանդաղ է աշխատում, և Կառավարությունը պետք է մտածի, թե ինչ է պետք անել՝ պրոցեսն արագացնելու համար։ Անելը չի նշանակում միջամտել, բայց մյուս կողմից նշանակում է փոփոխություններ, որոնք այսօր շատ են։ Մատչելի դարձնել միջավայրը բիզնեսի համար, այսինքն՝ ավելի հասկանալի լինի, քանի որ պարտադիր չէ, որ բիզնեսմենը հասկանա բոլոր այդ թղթերից։ Մատչելիության առումով, միանշանակ, պետք է աշխատանք տարվի»,- ասաց նա։

Տնտեսագետը գտնում է, որ այսօր ներդրումներ ՀՀ-ում կատարվում են, սակայն շեշտում է, որ դրանք չի կարելի նախկին մեծ գումարների հետ համեմատել։

«Նախկինում ներդրումներն այլ որակի էին, այսինքն՝ հիմնականում սեփականաշնորհում էր կամ գույք պարտքի դիմաց։ Հիմա վարչապետը խոսում է այլ որակների ներդրումների մասին, ինչն իրոք դժվար է։ Կան ներդրումներ, որ գալիս են՝ հիմնականում ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտ, այդ ոլորտն ինչ–որ չափով գրավիչ է դարձել, և միջազգային լուրջ կառույցներ արդեն այստեղ մասնաճյուղեր ունեն։ Հաջող փորձ ունենք նաև բրենդային, տեքստիլ ոլորտում, այսինքն՝ բիզնեսն աշխատում է և ներդրումներ է բերում։

Թե ինչպես ՀՀ-ն ներկայանա, թե ինչ ներդրումներ ենք  ցանկանում։ Այ այստեղ է հիմնական խոչընդոտը՝ կոռուպցիայի ընկալումը»,– շարունակեց տնտեսագետը։

Խուրշուդյանը նշեց, որ բիզնես և ներդրումային ոլորտի աշխուժացման համար Կառավարությունն իր հակակոռուպցիոն թևը պետք է ուժեղացնի։ Դիտարկմանը, որ այսօր հակակոռուպցիոն ոլորտի օրենսդրությունը փոփոխության է ենթարկվում, և հարցին՝ արդյոք սա դրական ազդեցություն չի՞ ունենա, Խուրշուդյանն արձագանքեց.

«Այո՛, ռիսկային օրենքը՝ անօրինական հարստացման դեմ, ընդունվեց, ինչը բավականին ռիսկային է։ Օրենքի իրացումը բավականին լուրջ է, օրինակ՝ Լիտվայում պրոֆեսորի աղջիկը բնակարան էր գնել, սակայն առգրավեցին այն, քանի որ չէր ասել, թե ինչ աղբյուրներից է գնել, միայն ասել էր՝ հորս փողերով է, իսկ հայրն այդ եկամուտները չէր հայտարարագրել։ Ինձ թվում է՝ մեր մեծահարուստները չեն հասկացել, որ օրենքի կիրառումը դա է ենթադրում, որովհետև կարող է 20 մլն դոլարով գործարան ձեռք բերել, սկսվի դատական գործընթաց և աղբյուրը չկարողանա ցույց տալ, այնուհետ այդ 20 մլն-ը  պետությունն առգրավի։ Սա է հետևանքը և հարց է՝ մենք սա կտեսնենք, թե ոչ։  Ինչպե՞ս են աշխատելու հետաքննությունն ու մեխանիզմները, քանի որ նույն մարդիկ 2 տարի շարունակ նույն հայտարարագիր են ներկայացնում՝ առանց որևէ փոփոխության։  Լուրջ կոնֆլիկտ է լինելու, լուրջ ոտքեր պետք է տրորվեն, եթե մեխանիզմը գործի գցվի»,– ընդգծեց Խուրշուդյանը։

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետի կարծիքով՝ անօրինական հարստացման դեմ օրենքը լիարժեք կլինի, եթե խոշոր եկամուտ ունեցող ոչ պետական պաշտոնյաները նույնպես հայտարարագրեն իրենց եկամուտները։


Մանրամասները՝ տեսանյութում։

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Три из пяти участков новой трассы на юго-западе Москвы завершены — Собянин


Спорт в России и мире
Москва

При поддержке MR Group прошел полумарафон «ЗаБег.РФ»


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Ролан Гаррос

"Ролан Гаррос" стартовал в Париже


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

МегаФон добавил инноваций системе экомониторинга в Череповце





Путин в России и мире
Москва

Президент Путин вернулся в Москву и встретился в Кремле с главой Ингушетии


Лукашенко в Беларуси и мире
Минск

Белорусская филармония и хор готовы приехать на гастроли в Алтайский край — Лукашенко




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Столтенберг решил не встречаться с Зеленским в Брюсселе


Навальный в России и мире
Москва

Суд продлил арест двум адвокатам Навального



Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Юрий Шевчук

Поэт Влад Маленко заявил, что творчество Шевчука потеряло патриотизм



Москва

В Мурманском областном краеведческом музее начала работу выставка «Арктика. От падения до взлета»

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net