Brent ապրանքանիշի նավթի մեկ բարելի արժեքը կրկին նվազել է 52 դոլարից
Լոնդոնյան ICE առևտրային բորսայում ապրիլի 21-ին անցկացված աճուրդի ընթացքում Brent հյուսիսծովյան ապրանքանիշի նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 2.3 տոկոսով` կազմելով 51.76 դոլար` մեկ բարելի դիմաց:
Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, այս մասին վկայում են լոնդոնյան բորսայի աճուրդի տվյալները:
Ինչպես նշվում է, վերջին անգամ այս տեսակի նավթի մեկ բարելի արժեքը 52 դոլարից ցածր է եղել 2017-ի մարտի 29-ին: