Քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի գործերը կցուցադրվեն Նյու Յորքի խոշորագույն ցուցահանդեսում
Ապրիլի 21-24-ը Նյու Յորք Սիթիում անցկացվելիք ArtExpo ցուցահանդեսին իր գործերի մի մասը կներկայացնի գյումրեցի հայտնի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանը: Այս մասին հայտնում է The Armenian Weekly պարբերականը:
Հայաստանի արվեստի մայրաքաղաք համարվող Գյումրին հայտնի է իր տաղանդաշատ բնակիչներով` դերասաններ, պոետներ, աշուղներ, նկարիչներ ու քանդակագործներ: Նրանցից է նաև վարպետ Մկրտիչ Մազմանյանը, որի գործերը` քանդակները, դիմանկարներն ու արձանիկները, զարդարում են այգիներն ու քաղաքային հրապարակները:
Հայազգի վարպետը մի շարք ցուցահանդեսներ է ունեցել Եվրոպայում և Ասիայում, ինչպես նաև Միջին Արևելքում: Գյումրեցի վարպետի բազմաթիվ մրցանակներն իրեն հանրահայտ են դարձրել քանդակագործության ասպարեզում:
1979-ին վերջինիս առաջին խոշոր աշխատանքը Գյումրու օդանավակայանում տեղադրված կոթողների հավաքածուն է:
1990-ին նա դարձել է ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից ստեղծված Արվեստի միջազգային ասոցիացիայի անդամ: