Թուրքական դատարանն արդարացրել է Էրդողանին Գոլումի հետ համեմատած տղամարդուն
Թուրքական դատարանն արդարեցրել է Ռիֆաթ Չեթինին, որը երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին համեմատել էր «Մատանիների տիրակալը» ֆիլմի հերոս Գոլումի հետ` համապատասխան լուսանկար տեղադրելով սոցցանցում:
Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն` հիշեցնելով, որ 2015-ի հոկտեմբերին Չեթինն իր թվիթերյան էջում հրապարակել էր Էրդողանի և Գոլումի պատկերները, որոնքում երկու կերպարն էլ, նրա կարծիքով, դեմքի նույն արտահայտությունն ունեին:
Դրանից հետո տղամարդուն ազատել էին աշխատանքից և դատական գործ հարուցել նրա նկատմամբ: 2016-ի հունիսին նրան դատապատել էին մեկ տարվա պայմանական ազատազրկման:
Մեղադրյալի փաստաբանի խոսքով` ինքն ու իր թիմն ստիպված են եղել մի քանի անգամ նայել «Մատանիների տիրակալը» ֆիլմը, որպեսզի ապացուցեն, որ Գոլումը բացասական կերպար չէ: Այդ դեպքում Էրդողանի համեմատությունը վերջինիս հետ վիրավորական չէ: