Volkswagen-ը գաղտնազերծել է ապագայի էլեկտրական քրոսովերը` ավտոպիլոտ համակարգով (լուսանկարներ)
Շանհայի ավտոսրահի մեկնարկին ընդառաջ Volkswagen-ը գաղտնազերծել է նորագույն կոնցեպտը, որը պատկերացում է տալիս ապագա սերիական մոդելի մասին:
Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, այն I.D. Crozz անվանումն ստացած կուպեանման էլեկտրական քրոսովերն է` 4 տեղանի սրահով և ավտոպիլոտ համակարգով:
Նորույթի հետևի դռները դեպի հետ են բացվում, մինչդեռ դիմացինները բացվում են ավանդական եղանակով: Քրոսովերի հետաքրքիր առանձնահատկությունը պանորամային տանիքն է` ներկառուցված LED լուսավորմամբ, որի ինտենսիվությունը կարելի է կառավարել ձեռքի շարժումներով:
Մեքենայի սրահում գրեթե բացակայում են ֆիզիկական ստեղները: Իներիերում օգտագործվել է 10.2 դյույմ անկյունագծով սենսորային էկրանը և 5.8 դյույմ անկյունագծով թվային կառավարման վահանակը:
Կոնցեպտը շարժման մեջ է դնում ընդհանուր 302 ձիաուժ հզորություն զարգացնող համակարգը: Մեքենայի առավելագույն արագությունը կազմում է 180 կմ/ժամ:
Հատակին տեղադրված է 81 կվատտ/ժամ հզորություն ունեցող լիթիում իոնային մարտկոցների համալիրը: Իսկ առանց վերալիցքավորման մեքենան կարող է 500 կմ տարածություն անցնել:
Նորագույն մոդելը ընկերությունը մտադիր է վաճառքի հանել 2020-ին: