Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Апрель
2017

Կարեն Ասմարյան. Լողափնյա վոլեյբոլում պայքարելու ենք պատանեկան օլիմպիական խաղերի վարկանիշի համար

0

Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան դասական վոլեյբոլին զուգահեռ զարգացնում է մարզաձևի նաեւ մյուս տարատեսակները:

 

ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում այս մասին պատմել է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը:

 

«Հունվարին Երևանում անցկացրինք ձյան վրա վոլեյբոլի Հայաստանի առաջնությունը: Այնուհետև, փետրվարին Գյումրիում կայացավ ֆեդերացիայի գավաթի խաղարկությունը, մրցումներ անցկացրինք նաև Վանաձորում: Վոլեյբոլի այս տեսակն արդեն պաշտոնապես ճանաչված է: Հաջորդ տարի նախատեսում ենք հանրապետության առաջնության փուլերն անցկացնել տարբեր քաղաքներում, իսկ եզրափակիչը՝ Երևանում: Պատրաստվում ենք դուրս գալ միջազգային ասպարեզ»:

 

- Դասական վոլեյբոլում գործերն ինչպե՞ս են:

 

- Մարտին կայացավ մինչև 17 տարեկան պատանիների և աղջիկների Հայաստանի առաջնությունը: Երկու ընտրական փուլ անցկացվեց Վանաձորում եւ Սիսիանում, իսկ եզրափակիչը՝ Երևանում: Ապրիլի 18-ին մայրաքաղաքում մեկնարկում է տղամարդկանց ազգային առաջնության առաջին փուլը (5 թիմ), կանանց առաջնությունը (4 թիմ) կսկսվի մայիսի 4-ին: Այնուհետև կանցկացնենք մինչեւ 15 տարեկանների հանրապետության առաջնությունը:

 

Հաջորդ տարի կփորձենք անցկացնել Արեւելյան եվրոպական երկրների վոլեյբոլի ասոցիացիայի (EEVZA) մրցաշար: Կարող էինք դա այս տարի անել, բայց որոշ հանգամանքներով պայմանավորված, այն զիջեցինք Վրաստանին: Մեկ միջազգային մրցաշարը գործնականում «խժռում է» մեր գրեթե ամբողջ բյուջեն, բայց փորձում ենք զարգացնել դասական վոլեյբոլը: Մարզերում և Արցախում մրցաշարեր ենք անցկացնում, կազմակերպում ենք մարզչական սեմինարներ:

 

- Ֆինանսական խնդիրներով պայմանավորված ավելի հեշտ է զբաղվել լողափնյա՞ վոլեյբոլով:

 

- Այո, այդպես է: Այստեղ մեզ հագեցած միջազգային գրաֆիկ է սպասում: Հունիսի 15-18-ը Ավստրիայի Բադեն քաղաքում կմասնակցենք մինչեւ 22 տարեկանների (պատանիներ) Եվրոպայի առաջնությանը: Իսկ օգոստոսի 19-20-ին առաջին անգամ կմասնակցենք վոլեյբոլի եվրոպական կոնֆեդերացիայի (ՎԵԿ) II պատանեկան մայրցամաքային գավաթի խաղարկությանը, որը 2018 թվականի պատանեկան օլիմպիական խաղերի ընտրական առաջին փուլն է:

 

Մրցաշարն անցկացվելու է Պյարնու քաղաքում: Վիճակահանությամբ Հայաստանի հավաքականները հայտնվել են «D» խմբում: Պատանիները (Արման Միսկարյան եւ Ռազմիկ Հակոբյան) կխաղան Լիտվայի, Ֆրանսիայի, Էստոնիայի եւ Պորտուգալիայի իրենց հասակակիցների, աղջիկները (կազմը դեռ հայտնի չէ)՝ նույն թիմերի հետ, որոնց ավելանում է Մակեդոնիան:

 

Միսկարյանը եւ Հակոբյանը հանդես են գալու նաև օգոստոսի 24-27-ը Կազանում կայանալիք Մ 18 տարեկանների Եվրոպայի առաջնությունում: ՎԵԿ մայրցամաքային գավաթի հետ միաժամանակ Պյարնու քաղաքում կանցկացվի EEVZA մրցաշարերից մեկը, իսկ սեպտեմբերի 8-ից 10-ը Երևանի «Գրանդ Սպորտ» մարզաառողջարարական համալիրում կկայանա «Yerevan-Open» տղամարդկանց միջազգային մրցաշարը:

 

Տեղեկացնեմ, որ մայիսի 19-ից 21-ը Երևանում կանցկացվի EEVZA համաժողով, որին ներկա կգտնվեն վոլեյբոլի եվրոպական կոնֆեդերացիայի նախագահը, նրա տեղակալները և ասոցիացիայի անդամ 10 ֆեդերացիաների ղեկավարները: Հույս ունենք՝ մեզ միջազգային մրցաշարեր անցկացնելու իրավունք կտրվի:






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин рассказал об открытии нового перехода на вокзал Зеленоград-Крюково


Спорт в России и мире
Москва

VK Fest 2024: Музыка и Развлечения на Открытых Площадках России


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Ролан Гаррос

Медведев пошутил о том, что часто проводит ночные матчи на турнирах «Большого шлема»


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Проверку начали после загрязнения реки Сетунь в Москве





Путин в России и мире
Москва

Путин назвал срок передачи нацпроектов в профильные комиссии Госсовета


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

В Польше заявили о зловещем плане Киева


Навальный в России и мире
Москва

Раз нет протестов, будут санкции: как навальнисты и команда Ходорковского меняют стратегию борьбы с Россией



Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Юрий Визбор

Вечер бардовской песни, посвященный Юрию Визбору, пройдет 19 июня в Обручевском



Москва

Международный День защиты детей вместе с LES Art Resort и КидБург

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net